Հունվարի 1-ից ջուրը կթանկանա. ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 22-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը։
Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից»։