Խոշոր վթար՝ Արարատում. կան տուժածներ (լուսանկարներ)
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի
Նոյեմբերի 22-ին, ժամը 07:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Ազատ գետի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 22-րդ կմ-ի մոտակայքում «Hyundai Elisson» մակնիշի 60 GD 099 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել կիսախողովակում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, իսկ ուղևորներ՝ 1961 թ. ծնված Զ. Կ.-ն, 1983 թ. ծնված Կ. Ա.-ն և 1986 թ. ծնված Կ. Դ.-ը Արտաշատի ԲԿ, այնուհետև` Էրեբունի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
