«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
Քաղաքականություն

Լավրովը հստակ մեսիջ հղեց Ադրբեջանին՝ ԼՂ կարգավորման 3 սկզբունքը պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ. Շարմազանով

Հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային հարաբերություններ են, որոնք ունեն բարձր փոխադարձ վստահություն և մեծ հեռանկար:

Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոփնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Այս առումով նա նաև բարձր ու դրական է գնահատում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան:

«Նախ այդ այցը կապված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ: Կարծում եմ, որ այսօր Երևանում ևս մեկ անգամ՝ թե ՀՀ նախագահը, թե ՀՀ և ՌԴ արտգործնախարարները վերահաստատեցին, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, որ ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակն է դրված, Շարմազանովը նկատեց, որ խոսքը 3 սկզբունքների մասին է:

«Սա ազդակ է Ադրբեջանին, որը տարիներ շարունակել արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հինգ հայտարարությունները, որ բոլոր երեք սկզբունքներն էլ հավասարազոր են և այս կամ այն սկզբունքն առանձնացնել պետք չէ։ Մինչդեռ Ադրբեջանը նշում է տարածքային ամբողջականության շրջանակներում հարցի լուծման մասին՝ արհամարհելով ինքնորոշման և ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքը: ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հստակ մեսիջ ուղղեց, որ երեք սկզբունքները պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ, որ ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունքն է, այսինքն՝ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության խնդրի լուծում չի կարող լինել»,-ասաց նա՝ հավելելով, որ Լավրովը շատ հստակ մեսիջ հղեց Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման երեք սկզբունքները պետք է դիտարկել մեկ փաթեթի մեջ:

Ըստ Շարմազանովի` Լավրովը որևէ հայտարարություն չի արել, որը հակասում է խաղաղ բանակցության տրամաբանությանն ու սկզբունքներին:

Ավելին, Լավրովը նշել է, որ չնայած ռուս-ամերիկան որոշ հարցերում ոչ հարթ դիրքորոշումներին, ղարաբաղյան հարցն այն հարցն է, որ ունի, ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումը, ինչը ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ շատ կարևոր է:

«Բոլոր այն հեքիաթները, որ մինչ այդ գրում էր ադրբեջանական մամուլը, հօդս ցնդեցին, ասվեց այն, ինչ արձանագրված էր փաստաթղթերում»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով՝  այս հարցում պետք է իրատես լինել ու գիտակցել, որ այս խնդիրը չի կարող շուտափույթ լուծում ունենալ, քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձել  կառուցողական դաշտ: