«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
Հասարակություն

Վարչապետն ավարտական վկայագրեր է հանձնել ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երկրորդ հոսքի ավարտական վկայականների հանձնման արարողությանը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել և շնորհավորել է շրջանավարտներին՝ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Իր խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.

«Շուրջ 270 երիտասարդներ կրում են «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտի կոչումը: Լիահույս եմ, որ դպրոցը կշարունակի լավագույն կադրեր պատրաստել մեր երկրի քաղաքական դաշտի համար: Սա չափազանց կարևոր ֆունկցիա է մեր երկրի համար: Մեր երկրին անհրաժեշտ են առողջ քաղաքական մշակույթի ձևավորում և կայացում՝ հիմնված հանդուրժողականության, կառուցողական բանավեճի, խոսքի և փաստարկների բովանդակային արժեքի վրա: Առանց այս՝ նշված քաղաքական մշակույթի անհնար է պետական ինստիտուտների կայացումը, երկրի կայուն, երկարաժամկետ զարգացումը և հասարակության համերաշխության ապահովումը:

Առողջ քաղաքական մշակույթի ձևավորումն ու կայացումը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնադիրների, բանախոսների և ձեր՝ ավարտած կադրերի, իմ պատկերացմամբ, գլխավոր ֆունկցիաներից մեկն է և պետք է լինի: Ողջունելի փաստ է, որ դպրոցի շրջանավարտների կազմը բազմազան է՝ պետական ծառայողից մինչև ուսանող, դասախոսից մինչև գործարար: Ողջունելի է նաև, որ դպրոցը բաց է ոչ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների համար, այլ նաև բոլոր քաղաքացիների՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից:

Քաղաքական գործունեությունը, ես իմ փորձից էլ կարող եմ ասել, ծանր աշխատանք է, հաճախ արտաքինից անտեսանելի, ուժերի գերլարում, մաքսիմալ նվիրվածություն, անքուն գիշերներ պահանջող ապրելակերպ է: Շատ հաճախ ժամանակ չի մնում ընտանիքի հետ հանգիստ անցկացնելու, ընկերների և բարեկամների հետ շփվելու, զբաղվելու սեփական նախասիրություններով: Եթե որոշել եք զբաղվել քաղաքականությամբ, իսկ ես որքան հասկանում եմ՝ շատերը որոշել են, ապա առաջարկում եմ իմանալ ու զինվել մեծ կամքի ուժով և պատրաստ լինել անմնացորդ նվիրվել ձեր ընտրած ուղուն: Բայց այդ ամենի մեջ կա մի անգնահատելի հաճույք՝ մասնակից լինել երկրի շինարարությանը, անձնական լուման ներդնել պետության զարգացման և հզորացման գործում: Եվ եթե հաջողվում ես, դրանից մեծ բավարարվածություն գոյություն չունի:

Իրականում երկու խոսքով ուզում եմ այս հարցին անդրադառնալ. շատ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ են բիզնեսում և այլ ոլորտներում հաջողակ մարդիկ գալիս զբաղվելու քաղաքականությամբ, երբ ամբողջ օրը դու տեսախցիկների առաջ ես, որևե անձնական բան չունես: Ես ավելի քան համոզված եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու համար ավելի գերագույն հաճույք, քան կարողանալ պետք լինել և իր պետք լինելն զգալ, չկա: Քաղաքականությունը պահանջում է նաև գիտելիքների ու հմտությունների լայն սպեկտր, պահանջում է երբեք չդադարել քո վրա աշխատել, սովորել և ձեռք բերվող աշխատանքային փորձի հիման վրա կիրառել այն պրակտիկ կյանքում:

Մեր բոլորիս գլխավոր նպատակն է մեր երկրի զարգացումը և հզորացումը: Դրան հասնելու համար միշտ պետք է պահպանենք մեր «ես»-ը, և անմնացորդ նվիրվենք մեր երկրին, որին բոլորս ծառայում ենք կամ պատրաստվում ենք ծառայել: Մեր երկիրը կառուցվել և կայացել է մեր ազգի հայրենասեր անհատների շնորհիվ, և հայրենասիրությունն այն մեծագույն արժեքն է, որը պետք է միավորի յուրաքանչյուրիս գործողությունները: Ուզում եմ կրկին ձեզ ողջունել, շնորհավորել, հաստատել, որ ձեր կողքին ենք լինելու ցանկացած հայրենանվեր և զարգացմանն ուղղված նախաձեռնությունում, արձանագրել, որ իրականում շատ մեծ սպասելիքներ ունենք ձեզնից, որ դուք նոր շունչ, նոր համուհոտ կմտցնեք այս ամենի մեջ, որի անհրաժեշտությունը յուրաքանչյուր պահին զգացվում է, իսկ այս պահին՝ գուցե մի քիչ ավելի: Համոզված եմ, և հուսով եմ, որ դուք այս դասընթացներից, այս դպրոցից և այս շփումներից ստացել եք բովանդակություն, և ձեր մեջ կուտակվել է մեծ էներգիա, որն ուզում եք կիրառել մեր կյանքում: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ հաջողություն և լավ տրամադրություն»:

Վարչապետ Կարապետյանն անհատապես դպրոցի երկրորդ հոսքի բոլոր՝ 170 շրջանավարտներին է հանձնել ավարտական վկայագրերը:

qaxaqakan dprocqaxaqakan dproc varchapet vkayakan