Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել 1-ին խմբի զինհաշմանդամ Թաթուլ Հարությունյանին
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի:
Հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Թաթուլ Արամայիսի Հարութունյանին փոխանցվել է միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ Թաթուլ Հարությունյանը հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է 2017 թ-ի ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: