Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Արխիվ

Հուշեր մարտական դիրքերից․ «Եթե լինես զրահաբաճկոնով ու սաղավարտով, ապա քեզ ո՛չ մի վտանգ չի պատահի»

 

Առաջին մասն՝ այստեղ

…Մենք մարտական դիրքում էինք։ Իրականացրինք հերթափոխն ու սկսեցինք իրերը դասավորել։ Անսովոր էր գործել ու կողմնորոշվել բացարձակ մթության մեջ, քանի որ նման իրավիճակում առաջին անգամ էի հայտնվել։ Իրերը դասավորելուց հետո մտանք գետնատնակ։ Այդ փոքրիկ հողե տնակում վառվում էր լամպը, կողք կողքի դասավորված էին զենքերը, ոտքերիս տակ զգում էի մայր հողի ուժն ու ջերմությունը։ Պառկեցի ու սկսեցի հետևել լամպի թրթռացող կրակին։

«Այս պահից սկսած ես արդեն իսկական զինվոր եմ, ես հայրենիքի պաշտպան եմ, ես ապահովելու եմ հայ ժողովրդի անդորրն ու հանգստությունը, ես կանգնելու եմ թշնամու դիմաց, ես դառնալու եմ իմ ծնողների հպարտությունը»։

Մտածում էի, մտովի ժպտում, հետևում թրթռացող լույսին, լսում, թե ինչպես են գետնատնակի դիմաց իրենց ծառայությունն իրականացնում իմ զինակից ընկերները։ Ժամանակն արագ անցավ։ Թեև հոգնած էի, բայց պիտի իրականացնեի իմ առաջին հերթապահությունը։

-Էստեղ ամենակարևորն անվտանգության կանոններն են, որ պիտի պահես։ Հետո պիտի քաջ լինես ու անվախ, պիտի խելացի լինես ու խիզախ։ Եթե երկար ժամանակ ուշադիր նայես մի կետի, ապա աչքիդ ի՜նչ ասես չի երևա։ Է՛լ ադրբեջանցի զինվոր, է՛լ դիվերսիոն խումբ, է՛լ տանկ, է՛լ հրանոթ…

Խոսում էր իմ ավագ ընկերը, ով արդեն 1 տարի է, ինչ այս մարտական դիրքն էր պահում։ Ես ուշադիր լսում էի նրան ու ավելի ամուր բռնում զենքս։

-Միգուցե մի քանի րոպեից նրանք կրակեն։ Էդպիսի սովորություն ունեն։ Երբ խմում են, զենքը վերցնում են ու կրակում մեր ուղղությամբ։ Եթե դու լինես խրամատում, լինես սաղավարտով ու զրահաբաճկոնով, ապա քեզ ո՛չ մի վտանգ չի պատահի։

Զորոն վստահ էր խոսում, Զորոն այս մարտական դիրքի լավագույն զինվորն էր, Զորոն խելացի էր, Զորոն․․․, Զորոն․․․․

Զրույցն ավարտվեց։ Զենքս ավելի ամուր բռնեցի ու սկսեցի քայլել խրամատի երկարությամբ։ Քայլում էի ու մտածում մորս մասին, մտածում իմ ընկերների, զորամասի ու ընտանիքիս մասին։ Ես պաշտպանում էին հայրենիքի սահմանները։ Ես հսկում էի հայ ժողովրդի խաղաղ քունը։ Նայեցի երկինք։ Քաղցր լուսինը ժպտում էր հարազատի նման։

Շարունակելի․․․․․

Ա.Զ.