Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Մամուլ

«Ժամանակ». Մոսկվային Վիգեն Սարգսյանի ա՞յցն է անհանգստացրել

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում հանրային մեծ ուշադրության և աղմուկի պատճառ է դարձել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի կիրակնօրյա, այսպես ասած, վերլուծական թողարկումը, որտեղ կարճ, սակայն բավականին խոսուն և ըստ էության ագրեսիվ ու սպառնալից տոնայնությամբ անդրադարձ կար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրմանը: «Զվեզդա»-ի, այսպես ասած, վերլուծականը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասով «զուգահեռ» էր տանում Ուկրաինայի հետ, միաժամանակ նաև անդրադառնում Գարեգին Նժդեհին, նրա արձանի տեղադրմանը՝ ներկայացնելով դա որպես ֆաշիզմին աջակցողին, այսպես ասած, պատվում և վիրավորանք հայ ժողովրդի հասցեին, որը կռվել է ֆաշիզմի դեմ: Այդ սլաքով էլ, այսպես ասած, «կասկածելիի» կնիք է դրվում ՀՀԿ-ի վրա, առնվազն դրա որոշ ներկայացուցիչների:

«Զվեզդա»-ի անդրադարձն իսկապես հետաքրքիր շերտեր է պարունակում և արժանի է ուշադրության հատկապես մի քանի պատճառով: Նախ՝ խոսքը վերաբերում է մի հեռուստաալիքի, որի հաղորդավարուհին ՌԴ իշխող կուսակցության, այսպես ասած, ոչ շարքային անդամ է: Տվյալ հեռուստաալիքի սեփականատերն էլ ՌԴ պաշտպանության նախարարությունն է: Բացի այդ, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, այսպես ասած, հակառուսական և գրեթե «ֆաշիստական» Հայաստանի ոչ բարեկամական կամ ոչ դաշնակցային քայլ է ներկայացվում, այսպես ասած, հակաարևմտյան հաղորդման միջակայքում:

Իրականում ակնհայտ է, որ ոչ թե Հայաստան-ԵՄ համաձայնագիրն է ոչ բարեկամական կամ ոչ դաշնակցային քայլ ՌԴ-ի դեմ, այլ լիովին հակառակը՝ այդօրինակ հաղորդումներն են ոչ բարեկամական և ոչ դաշնակցային քայլ Հայաստանի դեմ: Ընդ որում, հերթական քայլը, որը միգուցե իր անմիջական սպառնալիքի տեսանկյունից հավասարազոր չէ Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարի մահաբեր սպառազինության վաճառքին, բայց ոչ պակաս աջակցություն է Ադրբեջանին Հայաստանի դեմ գործողություններում:

Ի դեպ, ուշագրավ է, որ Հայաստանի եվրաինտեգրացիան հակառուսականության ներքո ներկայացնող հեռուստաալիքը որևէ անգամ չի անդրադարձել Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքի և Հայաստանի համար դրա, մեղմ ասած, ռիսկերի խնդրին՝ իր սեփականատեր գերատեսչությանը հորդորելով չանել այդպիսի քայլեր դաշնակից Հայաստանի դեմ:

Այս ամենը, սակայն, արդեն թերևս չունի թե՛ Հայաստանի հանրության, թե՛ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերության համար ավելորդ, լրացուցիչ բացատրության և մեկնաբանության կարիք: Այս ամենը ևս մեկ անգամ ակնհայտ է դարձնում այն, որ այդ հարաբերությունն ունի ուղղակի լրջագույն ախտորոշման և ապաքինման կարիք, քանի որ միայն հիվանդ, անառողջ դաշնակցությունը կարող է ունենալ այդպիսի պարբերական դրսևորումներ:

Միաժամանակ ակնհայտ է նաև, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն հակադաշնակցային քայլ չէ Հայաստանի կատարմամբ, այլև համաձայնագրի թե մշակման, թե բանակցման գործընթացում Հայաստանը հաշվի է առել դաշնակցային բոլոր համաձայնություններն ու դաշնակցի շահերը՝ չթողնելով, այսպես ասած, սեպարատ տպավորության որևէ տեղ:

Այլ հարց է, թե ՌԴ պաշտպանական գերատեսչության ալիքի հակահայկական դրսևորումների համար ով է պատասխանատու՝ արդյո՞ք հենց ՌԴ ՊՆ-ն, թե՞ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում իրավիճակն այն աստիճան անվերահսկելի է, որ այդ պատասխանատվությունը կարող է հանգիստ ստանձնել նաև Ադրբեջանը կամ թեկուզ ԻԼԻՊ-ը:

Այս ամենում ուշագրավ է մեկ այլ բան, որը համենայնդեպս դուրս է մնում լայն ուշադրությունից: Խիստ հետաքրքրական է, որ ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող հեռուստաալիքով հակահայկական այդ դրսևորումը տեղի է ունենում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ ու Կանադա կատարած այցին զուգահեռ, այցի ավարտից գրեթե անմիջապես հետո: Ըստ այդմ՝ նվազագույնը հարց է ծագում, թե արդյոք Հայաստանի պաշտպանության նախարարի այդ ա՞յցն է անհանգստություն առաջացրել ՌԴ պաշտպանության նախարարությունում՝ դառնալով, այսպես ասած, Հայաստանի հանդեպ դեմարշի պատճառ: Համենայնդեպս ակնհայտ է, որ տեղի ունեցածը չի կարող լինել լոկ խմբագրական քաղաքականության տարր, որը կապ չունի մեծ քաղաքականության հետ:

Մյուս կողմից՝ եթե դա խմբագրական քաղաքականության տարր է, ապա մեծ քաղաքականության ռուսական պատասխանատուները, նվազագույնը հենց պաշտպանության նախարարության մակարդակով, պետք է ուղղեն դաշնակից Հայաստանի դեմ այդ, մեղմ ասած, սխալը, ինչն այլ բան չէ, քան պարզապես Հայաստանի ինքնիշխան գործին միջամտություն և անհարգալից վերաբերմունք հայկական պետականության ու հասարակության նկատմամբ:

Սխալը կատարվել և վիրավորանքը հասցվել է հրապարակավ, հետևաբար այն ևս պետք է ուղղվի հրապարակավ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում