Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Քաղաքականություն

Վահրամ Բաղդասարյանի կտրող սուրը վերածվել է ՀՀԿ-ի պաշտպանական վահանի

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նորմալ է որակում այն փաստը, որ Հայաստանում կան աղքատներ և հարուստներ, որ աղքատներն օրվա հացի կարոտ են, իսկ հարուստները դղյակներ են կառուցում…

«Բոլորիս ցանկությունն է, որ Հայաստանում շատ կառուցվեն, շատ դղյակներ լինեն… ամբողջ աշխարհում չի կարող հավասար դաշտ լինել բոլորի համար, կան հարուստներ և աղքատներ… նախ պետք է ուսումնասիրվի այդ հարուստների հարստացման ճանապարհը»:

Իհարկե, ամբողջ աշխարհում հավասար դաշտ լինել չի կարող: Այստեղ խնդիրն ավելի շատ այն է, որ այս հայտարարությունն անում է մի մարդ, ով մինչև իշխող կուսակցության անդամ դառնալը, այսինքն՝ մինչև 2007 թվականը, Ազգային ժողովում ինքն էր քարկոծում անհավասարությունն ու արտագաղթը և աչքի էր ընկնում իր ընդդդիմադիր հայացքներով:

Նրան բոլորը հարգում էին՝ նրա դիպուկ և ընդդիմադիր ելույթների և գործունեության համար: Ի՞նչ եղավ 2007 թվականին: Անկախ պատգամավորը ԱԺ չմտավ՝ չընտրվեց:

Ու որոշեց ԱԺ մտնելու համար՝ անդամակցել ՀՀԿ-ին: Վահրամ Բաղդասարյանը 2011 թվականից դարձել է ՀՀԿ անդամ:

Մինչև 2012-ի ԱԺ ընտրությունները նա հայտարարում էր, թե.

«Չեմ ասում, որ գնալով ՀՀԿ, պետք է իմ բոլոր սկզբունքներից հրաժարվեմ, այն ամեն ինչից, որը որ դեմ եմ եղել իրենց գործունեությանը, պետք է հրաժարվեմ և խոնարհ ենթարկվեմ բոլոր որոշումներին»:

Իսկ 2012 թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալուց հետո, նա այնպես հրաժարվեց իր սկզբունքներից, որ Հանրապետականը փոխհատուցեց դա. 2014-ին էլ Բաղդասարյանը դարձավ ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար:

Այսքանից հետո Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, թե.

«16 տարեկանից աշխատել եմ, նախքան քաղաքականություն մտնելը, եղել եմ բիզնեսների մեջ ու ամեն ինչի իմ ուժերով եմ հասել»:

Իհարկե, այս պահին ոչ ոք չի պատրաստվում քննարկել Վահրամ Բաղդասարյանի անցած ճանապարհը կամ հերքել նրա հայտարարությունները: Պարզապես հարկ է, ինչպես ինքն է ասում, ուսումնասիրել, թե կոնկրետ ինչ ճանապարհով է անցել Վահրամ Բաղդասարյանի բիզնեսն, ու այս ի՞նչ ուժերով է նա դարձել իշխող կուսակցության ծանրակշիռ դեմքերից մեկը:

Եթե դա իրոք սեփական քրտինքի ու ջանքերի արդյունքն է, ապա Բաղդասարյանը շատ շուտ է մոռացել իր անցած ճանապարհը՝ այն աստիճան, որ ԱԺ-ում հնչած նրա սուր ելույթներն այսօր վերածվել են ՀՀԿ-ի պաշտպանական ճառերի: Կամ, այլ բնութագրամամբ, Վահրամ Բաղդասարյանի կտրող սուրը վերածվել է ՀՀԿ-ի պաշտպանական վահանի:

Արմինե Մկրտումյան