Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Քաղաքականություն

Հեքիաթ Տարոնի մասին

Պատմում են, որ շատ հին ժամանակներում մի վեզիր է եղել, ով շատ է սիրել ուտել-խմել կամ խմել-ուտել: Նա հավաքել էր իր շուրջ իր նման ուտող-խմողներին կամ խմող-ուտողներին: Կյանքն ուրախ էր, թագավորն էլ բարի էր վեզիրի թուլությունների նկատմամբ: Դե, վեզիրը կարևոր գործ էր արել երկրի համար և կարևոր վեզիր էր, թեև ոչ ոք չէր հիշում, թե հատկապես ինչով էր կարևոր, սակայն հայտարարվել էր, որ նա կարևոր գործեր է արել երկրի համար և վերջ:

Սակայն պարզվեց, որ վեզիրի ամենակարևոր գործը երկրի համար որդի ունենալն էր՝ վեզիրացու:

Բագրատյանի մասին հեքիաթն՝ այստեղ
Էջմիածնի քաղաքապետի մասին հեքիաթն՝ այստեղ

Թեև վեզիրն ապահովել էր իր վեզիրստանի բոլոր բնակիչներին, ազգականներին, մտերիմներին, մտերիմների մտերիմներին, սակայն պարզվեց, որ վեզիրի որդին չի ձգում վեզիրական օթոցին՝ վեզիրացու չէ: Թագավորն այդպես էլ չհիշելով վեզիրի վաստակը երկրի առջև՝ նրան հասցրեց նազիրական օթյակին: Թեև նշանակումը թագավորի սրտովը չէր, հիշում էր ուտող-խմող և խմող-ուտող վեզիրին, զգուշանում էր, որ որդին էլ ուտող-խմող կամ խմող-ուտող նազիր կդառնա, սակայն գործը գործ էր, և որոշեց, որ վեզիրից առնվազն նազիր դուրս կգա:

Պարզվեց, որ նազիրությունը վեզիրի զավակի սրտովը չէր՝ աչքը վեզիրության վրա էր, թեև ողջ կյանքում չէր հասկացել ոչ վեզիրությունից, ոչ էլ առանձնապես նազիրիությունից՝ կերել-խմել-ֆռռացել էր, սակայն նազիր-վեզիր խաղալը սրտովն էր:

Տիգրան Սարգսյանի մասին հեքիաթն՝ այստեղ
Գեներալի մասին հեքիաթն՝ այստեղ

Երբ նորաթուխ նազիրը նստեց նազիրության աթոռակին, շատ ջահել նազիր դուրս եկավ և երևի լավ էլ չէր պատկերացնում, թե նազիրը որս է, անգամ նոր մեծությունը չգիտեր՝ ինչ է նազիրությունը. նրա փոխարեն հենց սկզբից նազիրություն էր անում մեկ հարյուրամյակ փոխնազիրի պաշտոնը վարձակալած անփոփոխ նազիր Արայան:

Դե այդ հանգամանքը նազիրին չէր էլ հուզում, քանի որ քեֆ-ուրախություն էր տիրում նազիրստան, իսկ նրա գործերն աշխարհի սկզբից փոխնազիրն էր անում:

Իհարկե, թագավորի մոտ բամբասում էին, որ նազիրը բանի պետք չէ, որ օրն անց է կացնում քեֆերի և ուրախությունների մեջ, որ նա անգամ խոսել չգիտի, որ նրա փոխարեն փոխնազիրն է անփոփոխ աշխատում արդեն մեկ հարյուրամյակ, սակայն թագավորն ինչ-որ պարտքեր ուներ իր վեզիրին և ստիպված հանդուրժում էր նրա որդի նազիրին, իսկ թե ինչ մեղքերի մասին է խոսքը՝ թագավորն անգամ Բարձրյալին չէր ասում: Ինչևէ:

Շարմազանովի մասին հեքիաթն՝ այստեղ
Լֆիկի մասին հեքիաթն՝ այստեղ

Էս նազիրը սիրում էր կյանքը, գնահատում էր յուրաքանչյուր վայրկյանը, դե սիրառատ էր և′ կյանքում, և′ աշխատանքում: Բայց էս երկրի բնակիչներն այդքան էլ չէին գնահատում նազիրի սիրառատությունն ու անընդհատ բամբասում էին, թե մենք նազիրին տեսանք այս ռեստորանում, նազիրին տեսանք այն ռեստորանում, նազիրը չի աշխատում, միայն կարգադրություններ է ստորագրում, որ նազիրստանի աշխատողներին լարում է միմյանց դեմ, նա սիրում է քեֆ-ուրախությունները, իսկ նազիրստանը մատնել է փոխնազիրին և անտերության:

Էս ժողովուրդն էլ բան ու գործ չուներ և բամբասում էր ու բամբասում, որ նա նազիրստանի փողերն օգտագործում է՝ ըստ իր քմահաճույքների, որ նա թանկարժեք նվերներ է գնում օտարազգի դեսպանների, դիվանագետների համար, որ նա նազիրստանի փողերը քամուն է տալիս, որ նա միայն իր պալատներն է զարդարում ոսկով և մարգարիտներով, որ նա ուշադրություն չի դարձնում նազիրստանի ժողովրդին, որ նա միայն իրեն հավատարիմ մարդկանց է փող բաժանում, որ նա Նոր տարին անում է նազիրստանի հաշվին, թեև երկրի հարուստներից է և այլն, և այլն:

Գալուստ Սահակյանի մասին հեքիաթն՝ այստեղ
Հովիկ Աբրահամյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Էս նազիրը երկու կես էր լինում՝ ժողովրդին ապացուցելու իր սերն ու հավատամքը, իհարկե, իր ձևով, սակայն նրան չէին հասկանում, որ նա իր դղյակները կառուցում էր ժողովրդին հաճոյանալու համար, որ մարդիկ ամեն տեղ գեղեցիկը տեսնեն: Նա նազիրստանի փողերը բաժանում էր հարուստներին, որ ժողովուրդը տեսներ, թե նա ինչ առատաձեռն էր ու բարի հարուստների նկատմամբ, նա իր կիսագրագետ ազգականներին աշխատանքի էր տեղավորում, որ մարդիկ գնահատեին՝ տգետներին օգնելն օրհնություն է:

Գեղամյանի մասին հեքիաթն՝ այստեղ

Ու այսքանից հետո նազիրը մնաց անհուսության մեջ՝ իր վեզիր հոր ստվերում և այնպես, ինչպես երկիրը չէր հասկանում, թե վեզիրն ի վերջո ինչ ծառայություններ է մատուցել երկրին, այնպես էլ երկիրը չէր հասկանում, թե վեզիրի նազիր որդին ի՞նչ է ուզում էս խեղճ ու կրակ երկրից, որ նստել ու իր ազգականների, իր մտերիմների համար նազիրստանի չեղած բյուջեից միլիոններ է քամում ու դառնում մատի փաթաթան:

NEWSPRESS.am