Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Քաղաքականություն

«Ребята, давайте жить дружно». Ասլանը կատու է դարձել

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի տակ աթոռը երերում է, բայց ոչ թե իր ծանրության, այլ զոռբայության հետևանքով:

Օրերս ՍԴ որոշմամբ՝ հակասահմանադրական էր ճանաչվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը: Այսինքն՝ ՍԴ-ն հայտարարել էր, որ Վանաձորի ավագանու հրավիրած նիստերն ու նիստերի ընթացքում կայացրած որոշումները հակասահմանադրական են:

Իհարկե, մարդու նպատակասլացությունն ու համառությունը՝ իր նշանակետին հասնելու համար, կարելի է գնահատել, սակայն սա այդ դեպքը չէ:

Այստեղ նպատակն ու համառությունն անցել են բոլոր սահմանագծերը: Ինչպես ժողովուրդն է ասում, «Ասլանը վախենալի զոռբթուենով կըռիվ կընե»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երևույթը հե՛նց սկզբից որակեց զոռբայություն: Զոռբայությունը բռնությունն է. այս դեպքում, թերևս, Ասլանյանը բռնությամբ փորձում է պահել աթոռն իր տակին: Սա նրա համար արդեն «պրինցիպի» հարց է դարձել, քանի որ հենց սկզբից նա փորձում էր ցույց տալ, որ Հանրապետականի դեմ խաղ չկա, ու հիմա, կարծես, ՍԴ-ն այդ խաղաքարտերը խառնեց: Ասլանյանի համար սա անակնկալ որոշում էր:

Մեր տեղեկություններով՝ նա իր մտերիմների շրջանում նույնիսկ ասել է, թե «ինչ ուզում ա, թող Մարուքյանն անի, մեկ ա՝ ես եմ մնալու քաղաքապետ: Սահմանադրական դատարանը չի կարա հակասահմանադրական համարի նիստերը, ես քվորում ապահովել եմ»: Հարցին, թե այսինքն՝ շարունակե՞լու է աշխատանքը բնականոն հունով, Ասլանյանը ծիծաղելով պատասխանել է, թե «բա ինչ պետք ա անեմ»: Իսկ նրա թիմակիցներից մեկը նույնիսկ հայտնել է, թե «մեր դեմ խաղ չկա»:

Ու թեև Սահմանադրական դատարանի որոշումը հստակ է, Վանաձորի քաղաքապետը, իր թիմակիցների հետ, փորձում է սեփական ձևակերպմամբ մեկնաբանել այն ու համոզել, որ իրենց ձևակերպումն ավելի ճիշտ է:

Մի կողմից՝ հնարավոր է, որ ՍԴ-ի որոշումն իսկապես ճիշտ չի ընկալվել, քանի որ ցանկացած որոշում, իրավական տեսանկյունից, ունի սողանցքներ: Ու հնարավոր է իշխող կուսակցության ներկայացուցիչն արդեն ներքին կարգով գիտի, որ այդ սողանքն իր օգտին է լինելու: Եվ ամեն ինչ հանգիստ ու ծիծաղով է մեկնաբանում, թեև որոշման տեքստը դեռ չի տեսել:

Մյուս կողմից էլ՝ չի բացառվում, որ նա, այնուամենայնիվ, աթոռը կորցնելու մտավախություն ունի, քանի որ, ինչպես շրջանառվում է մամուլում, Մամիկոն Ասլանյանը որոշել է, ինչպես ասում են, «ափալ-թափալ» վաճառել համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքներ, քանի դեռ իր պաշտոնին է:

Ի՞նչ սկզբունքով և ո՞ւմ թույլատվությամբ՝ չի քննարկվում: Հատկապես, երբ համայնքի սեփականության օտարման որոշումը կայացնում է ավագանին, իսկ Վանաձորի պարագայում՝ այդ ավագանին արդեն իսկ զրկված է որոշումներ կայացնելու իրավունքից: Այսինքն՝ Վանաձորի ավագանու կայացրած ցանկացած որոշում հակասահմանադրական է:

Բայց քաղաքի թալանն սկսելուց զատ, Ասլանյանը նոր մոտեցմամբ է նաև հանդես եկել, որը հայտնի «Լեոպոլդ» կատվի մասին մուլտն է հիշեցնում, որտեղ մկները կատվի դիմաց առյուծ կտրելուց հետո, սպիտակ թաշկինակ են բարձրացնում, թե «Ребята, давайте жить дружно»:

Հիմա էլ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել նիստերը բոյկոտող խմբակցություններին, թե.

«Վանաձոր համայնքի ավագանու ԼՀԿ,ՀՎԿ և ԲՀԿ խմբակցությունների հարգելի անդամներ. Վանաձոր քաղաքի առջև ծառացած խնդիրները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու, մասնակցային կառավարում իրականացնելու և ի շահ Վանաձորի՝ կրկին անգամ առաջարկում և հորդորում եմ մասնակցել ավագանու նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը… Վանաձորն առավել՝ քան հիմա, կարիք ունի սրտացավության և իրական հոգատարության…»:

Հարկ է նկատել, որ Վանաձորը ոչ միայն հիմա, այլ միշտ է կարիք ունեցել սրտացավության: Իսկ կոչն ավելի շատ ուղղված է «խմբակցությունների հարգելի անդամներին», զուտ նրա համար, որ բոլորով հավաքվեն ու բռնեն Ասլանյանի տակ երերացող աթոռի ոտքերից:

NEWSPRESS.am