Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Մամուլ

«Ժամանակ». Բրայզայի աղը՝ Էրդողանի և Ալիևի վերքին

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ու միջազգային ահաբեկության դեմ պայքարն այն հարթակներն են, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գործակցում են: Բրայզան ասել է, որ Վրաստանի հարցում, օրինակ, ունեն էապես տարբերվող մոտեցումներ, իսկ ահա ղարաբաղյան խնդրում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև գործակցություն է:

Բրայզան Մինսկի խմբի թերևս հակասական և ամենավառ ամերիկացի համանախագահներից էր, որին թե՛ հայերն էին մեղադրում այսպես ասած ադրբեջանամետ կամ թուրքամետ լինելու համար, թե՛ ադրբեջանցիներն էին մեղադրում հայամետ լինելու համար: Հայկական կողմից մեղադրանքները առավել ուժգնացան, երբ նա ամուսնացավ թրքուհու հետ, իսկ հետո նաև դեսպան նշանակվեց Ադրբեջանում: Ավելին, ամերիկահայ լոբբին փորձեց խոչընդոտել Բրայզայի նշանակումը Կոնգրեսում և, կարծես թե, շոշափելի հաջողության հասավ այդ հարցում, երբ Բրայզան ի վերջո դեսպան նշանակվեց այսպես ասած նախագահական մանդատի միջոցով: Բրայզայի շուրջ այդ հակասականությունն ըստ էության վկայում է այն մասին, որ նա Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում իսկապես բավական ակտիվ և պրոդուկտիվ էր, այլապես նրա շուրջ կլիներ անտարբերություն:

Իր այդ պաշտոնում, ու նաև դրանից հետո ամերիկացի դիվանագետը անում էր հայտարարություններ, որոնք, այսպես ասած, բուռն և ակտիվ հանրային քննարկումներ էին խթանում ղարաբաղյան կարգավորման շուրջ, որոնց հանրագումարի արդյունքում ի վերջո պահպանվում էր ստատուս-քվոն: Այսինքն՝ Բրայզան ի վերջո իր գործունեությամբ եղել է ամերիկացի՝ այսպես ասած ամենաաչքի ընկնող համանախագահներից մեկը, որն իր հակասականությամբ հանդերձ զգալի լումա ունի ստատուս-քվոյի առ այսօր պահպանման հարցում, ինչը ըստ էության նաև խաղաղության և կայունության թեկուզ հարաբերական պահպանման մեխանիզմն է:

Եվ այդ իմաստով Բրայզայի հերթական հայտարարությունը հնչում է խիստ ուշագրավ, որը դե ֆակտո հայտարարություն է հենց այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան գործակցում են ստատուս-քվոն, այսինքն՝ հարաբերական կայունությունը և խաղաղությունը պահպանելու հարցում: Նա խոսում է Վրաստանի հակամարտությունների հարցում էական տարբերության մասին: Իսկ ինչն է այդ տարբերությունը: Բոլորին է հայտնի, որ Վրաստանի հակամարտությունների հարցում ԱՄՆ-ը պնդում է տարածքային ամբողջությունը, իսկ Ռուսաստանը՝ հակառակը: Եվ երբ ղարաբաղյան հարցում Բրայզան այդ համեմատության մեջ խոսում է գործակցության, համատեղ աշխատանքի մասին, ապա դա նշանակում է, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը նույն կարծիքին են: Այստեղ իհարկե հարց է առաջանում՝ նույն կարծիքին են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի՞, թե՞ հակառակը՝ որ պետք է մնա:

Ֆորմալ առումով, իհարկե, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծում են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի: Համենայնդեպս, նրանք միջնորդ են այդ տրամաբանությամբ ընթացող այսպես կոչված բանակցային գործընթացի: Մյուս կողմից, սակայն, իրական քաղաքականության ռեժիմում թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը իհարկե ավելի ու ավելի հստակ են պատկերացնում, որ ստատուս-քվոյի փոփոխությունը էլ ավելի մեծ ռիսկեր է պարունակում տևական կայունության և անվտանգության տեսանկյունից, նույնիսկ՝ արդեն իսկ գործընթացի փուլում, քան դրա պահպանմանն ուղղված ջանքը:

Ի դեպ, այդ տեսանկյունից խիստ հետաքրքիր զուգորդում կա Բրայզայի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի, և թուրքական լրատվամիջոցների հետ Էրդողանի զրույցի միջև, որտեղ Թուրքիայի նախագահը խոսում է Պուտինի հետ Սոչիի՝ նոյեմբերի 13-ի հանդիպմանը ղարաբաղյան քննարկման մասին: Էրդողանը հայտարարել էր, թե Պուտինը հույս չունի, որ տարածքների վերադարձը իրականանալի հեռանկար է: Եվ երբ համադրում ենք Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունը Բրայզայի հարցազրույցում հնչած մտքի հետ, ապա ակնառու է դառնում, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ աշխատանքի մասով խոսքը վերաբերում է հենց ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ: Ընդ որում, խոշոր հաշվով այդ տրամաբանությունը հնչել է արևմտյան դիվանագետների շուրթերից շատ ավելի վաղ, պարզապես ոչ ուղիղ ձևակերպումով:

Գուցե Բրայզայի նախկին դիվանագետի կարգավիճակը թույլ է տալիս անել ավելի ազատ ձևակերպումներ, բայց երբ ԱՄՆ կամ ՆԱՏՕ բարձրաստիճան դիվանագետները, զինվորականները հայտարարում են, թե իրենց համար խնդիր չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և այդ անդամությունը չի խոչընդոտում հայ-ամերիկյան կամ Հայաստան-ՆԱՏՕ ձևաչափով հարաբերության խորացմանը, և այդ առումով Հայաստանը նույնիսկ եզակի օրինակ է, ապա դա ըստ էության հենց Բրայզայի մատնանշած համատեղ աշխատանքն է ստատուս-քվոյի ուղղությամբ: Որովհետև ի վերջո Հայաստանի անվտանգություն հասկացության չբարձրաձայնվող, սակայն գործնականում անվիճելի հոմանիշը դա ստատուս-քվոն է: Ոչ այն պատճառով, որ Հայաստանը ծավալապաշտ է, կամ տառապում է ռազմա-հայրենասիրական ռոմանտիզմով: Խնդիրն այն է, որ իրական քաղաքականության ռեժիմում ստատուս-քվոն է ապահովում տարածաշրջանային հավասարակշռություն, ինչի վրա էլ կառուցվում է Հայաստանի անվտանգության հիմքը: Խախտել ստատուս-քվոն, նշանակում է խախտել Հայաստանի անվտանգության հիմքը, իսկ այդ հիմքը խախտել, նշանակում է խախտել տարածաշրջանային անվտանգությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում