Դոլարն էժանացել է, եվրոն՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին, կազմել է 486.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.64 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 644.89 դրամ (աճել է 2.08 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.01 դրամ (աճել է 0.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.17 դրամ (աճել է 0.03 դրամով):