Ուշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրել
Արխիվ

Ի՞նչ կապ ունեն ֆաշիստներն Ուսանողների միջազգային համերաշխության օրվա հետ

Նոյեմբերի 17-ն ամբողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային համերաշխության օր։ Իրականում շատ քչերը գիտեն, թե ինչո՞ւ հենց այս օրն ընտրվեց Ուսանողների միջազգային համերաշխության օր: 1939 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում, ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման տարեդարձը, սակայն խաղաղ ցույցը ցրվում է ֆաշիստների կողմից, և արդյունքում գնդակահարվում է ուսանող Յան Օպլետալը: Ակցիաները շարունակվում են, ու նոյեմբերի 17-ին ձերբակալվում է շուրջ 1200 ուսանող և ուղարկվում է համակենտրոնացման ճամբար: 1946 թվականի նոյեմբերի 17-ին Ուսանողների համաշխարհային կոնգրեսն այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր։

Ուսանողության միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում: Տոնի շրջանակներում տեղի են ունենում համերգներ և միջոցառումներ, որոշ բուհերում ուսանողները մեկ օրով դառնում են բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների կամ փոխդեկանների պաշտոնակատարներ:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում ԵՊՀ-ի ուսանող Արմինեն ընդգծեց, որ այդ օրը ոչնչով չի տարբերվում մյուս օրերից, և ոչ մի ուրախ բան տեղի չի ունենում: Նա հավելեց նաև, որ ուսանողական կյանքն այնքան տխուր է անցնում, որ այս տարիներից մնում է միայն ինքնակրթությունն ու լավ ընկերների հետ անցկացրած ժամանակը:

Հայաստանի Ազգային գրադարանի գլխավոր գրքավար Նազան Եղիազարյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ իրեն բախտ է վիճակվել ապրել ու սովորել Խորհրդային Հայաստանում, քանի որ այդ տարիներն անմոռանալի էին իր համար:

nazan yeghiazaryan

«Մեր ուսանողական տարիներն ուրախ էին ու դրանց հետ կապված շատ հուշեր կան: Որպես այդպիսին` ուսանողի տոն չէինք նշում ու չկար, սակայն մեր ամեն օրն իսկական տոն էր: Համալսարաններն ունեին համերգային խմբեր և այդ խմբերի հետ ուսանողները մեկնում էին համերգների Հայաստանի տարբեր մարզերը: Լավագույն ուսանողներին պետությունն ուղարկում էր Ռուսաստան, Ուկրաինա և ԽՍՀՄ կազմում գտնվող գրեթե բոլոր երկրները»:

Ն. Եղիազարյանն ընդգծեց նաև, որ այդ տարիներին ուսանողներն ավարտում էին բուհերն, ու պետությունն ինքն էր ուսանողի համար գտնում աշխատանք:

«Բուհերն ունեին ճամբարներ ու հանգստյան տներ: Մենք գնում էինք ու մասնակցում բերքահավաքի, մեզ ուղարկում էին գյուղերում դասավանդելու: Պետությունն այնքան էր մտածում մեր մասին, որ չկար գեթ մեկ մարդ, որ մեծ ցանկությամբ ու եռանդով չգնար դասի: Այդ ծախսերը հոգում էր պետությունը: Մեր միակ պարտականությունը սովորելն էր»:

ԽՍՀՄ տարիներին ուսանողները սովորում էին, մեկնում ճանապարհորդությունների և ավարտելուն պես ընդունվում աշխատանքի:

Իսկ անկախ Հայաստանի ուսանողը նշում է. «Ուսանողական կյանքն այնքան տխուր է անցնում, որ այս տարիներից մնում է միայն ինքնակրթությունն ու լավ ընկերների հետ անցկացրած ժամանակը»: