Ուշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրել
Հասարակություն

ՄԻՊ-ն ուսումնասիրում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպը. հանդիպել են մոր հետ

ՄԻՊ-ն ուսումնասիրում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպը: Այդ կապակցությամբ օմբուդսմենի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտի իրավունքների ենթադրյալ խախտման հարցով Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Դեպքի հրապարակայնացումից հետո անմիջապես կապ է հաստատվել երեխայի մոր հետ, նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց Պաշտպանի աշխատակազմում:

Հարցը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի հետ և հասցեագրվել է համապատասխան գրություն: Քննարկում տեղի կունենա նաև դպրոցի տնօրինության հետ:

Այս դեպքի, ինչպես նաև նկարագրված մյուս նմանատիպ դեպքերի լուսաբանման եղանակների, լրատվամիջոցներում դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուսումնասիրությունը հնարավորություն է տվել վեր հանելու երեխայի իրավունքների ոտնահարման հանգեցնող խնդիրներ:

Հորդորում ենք լրագրողներին և սոցիալական ցանցերի օգտատերերին երեխաների վերաբերյալ նյութեր հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահի առաջնահերթության սկզբունքով: Երեխայի մասնավոր և ընտանեկան կյանքը պետք է լինի առավելագույնս պաշտպանված:

Երեխաներին առնչվող նյութեր հրապարակելիս պետք է խստորեն ղեկավարվել այդ ոլորտի հատուկ պահանջներով, մշտապես ներկայացնել ստուգված և օբյեկտիվ տեղեկություն՝ հաշվի առնելով երեխայի և  նրա ընտանիքի անդամների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Երեխային առնչվող անձնական տվյալներ հրապարակել կարելի է, եթե առկա է մինչև 16 տարեկան երեխայի օրինական ներկայացուցչի կամ 16-18 տարեկան երեխայի համաձայնությունը: Պետք է խուսափել երեխաների լուսանկարների հրապարակումից կամ նրանց այլ կերպ նույնականացնելուց, բացառությամբ, եթե այն խիստ կարևոր է երեխայի լավագույն շահի պաշտպանության համար և ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին:

Առանձին դեպքերում, ելնելով երեխայի շահի առաջնահերթությունից, պետք է զերծ մնալ այդպիսի տվյալներ հրապարակելուց՝ անգամ համաձայնության առկայության դեպքում:

Պետք է միշտ հաշվի առնել, որ երեխան շարունակելու է ապրել իր սոցիալական միջավայրում, իսկ մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տվյալի հրապարակումը կարող է խաթարել այդ միջավայրը: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են դեպքեր, երբ ծնողը ստիպված է եղել փոխել երեխայի կրթական հաստատությունը հանրային քննարկման բացասական հետևանքների պատճառով:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտին առնչվող դեպքի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո կներկայացվեն եզրահանգումներ ու կանխարգելիչ բնույթի առաջարկներ»։