Ուշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրել
Մամուլ

«Ժամանակ». Համանախագահների տարօրինակ և ուշագրավ հայտարարությունը

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 16-ին հայտարարություն են տարածել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի կեսին Վիեննայում տեղի ունենալիք ԵԱՀԿ նախարարական ժողովի շրջանակում: Արտգործնախարարների հանդիպման պլանավորման մասին հայտնի դարձավ դեռևս Ժնևի բանակցությունից հետո, և այդ առումով, իհարկե, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն անսպասելի չէ:

Նորը Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն է արտգործնախարարների հանդիպելու համաձայնության մասին, որն այս դեպքում հետաքրքիր, ուշագրավ ու փոքր-ինչ տարօրինակ է իր բովանդակության մեջ կիրառվող մեկ-երկու բառակապակցության պատճառով:

Համենայնդեպս, Մինսկի խմբի համանախագահ եռյակի հայտարարություններում կարծես թե առաջին անգամ ենք տեսնում երկու ձևակերպում՝ «սուբստանտիվ հարցեր» և «լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցներ»: Համանախագահները նշում են, որ պատրաստելու են արտգործնախարարների բանակցության օրակարգը, որն էլ կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր և լարվածության թուլացման հստակ միջոցներ: Ինչ իմաստ է դրված «սուբստանտիվ հարց» բառակապակցության մեջ՝ միարժեք ասելը բավականին բարդ է, քանի որ այդ տերմինն ունի իմաստային տարբեր երանգներ, մի կողմից՝ կարող է նշանակել, այսպես ասած, որևէ կախվածություն չունեցող հարցեր, մյուս կողմից՝ կարող է ենթադրել առարկայական, շոշափելի հարցեր: Բոլոր դեպքերում, բառի կարծես թե աննախադեպ կիրառումը գրավում է ուշադրություն և առաջացնում հարց, թե ինչ է նշանակելու այդ աննախադեպ կիրառումը գործնականում, ինչ է դա ենթադրելու, ինչով է այդ տեսանկյունից տարբերվելու արտգործնախարարների ներկայիս բանակցությունը, ասենք, նախորդ բանակցություններից:

Հարց է նաև, թե «սուբստանտիվ հարցերը» ո՞ր քաղաքական կարգավորման առումով պետք է իբրև օրակարգ պատրաստեն համանախագահները, ինչքանո՞վ են հանդիսանալու, այսպես ասած, մինչ այժմ սեղանին եղած հարցերի նոր մշակումներ կամ լրամշակումներ, թարմացում, և ինչքանո՞վ են լինելու բոլորովին նոր տարրեր պարունակող առաջարկներ կամ լիովին նոր դետալներ հին առաջարկներում: Թե՞ համանախագահներն անցնում են նոր տերմինաբանության կամ բառակապակցությունների զուտ, այսպես ասած, տեղեկատվա-քարոզչական նկատառումներից և իրական բանակցային գործընթացում կամ օրակարգում որևէ նորության բացակայությունը, այսպես ասած, քողարկելու նկատառումից:

Համանախագահների հայտարարության մեջ մյուս աննախադեպ ձևակերպումը առավել պարզ է և դրանով իսկ առավել ուշագրավ, թեև, իհարկե, դարձյալ մի շարք հարցեր առաջացնող: Նրանք խոսում են այն մասին, որ օրակարգը նախապատրաստելիս ներկայացնելու են շփման գծում լարվածության թուլացման հստակ միջոցներ: Դա նշանակում է, համենայնդեպս իմաստային առումով, հրադադարի պահպանման վերաբերյալ ընդհանուր հայտարարություններից կամ այսպես ասած՝ դիվանագիտա-հռչակագրային դիրեկտիվներից անցում արդեն շատ կոնկրետ առաջարկների և գործողությունների: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում՝ «հստակ միջոցները» ենթադրելու են, այսպես ասած, հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման «ճանապարհային քարտե՞զ», թե՞ փոքր քայլեր, ասենք՝ դիպուկահարների հետքաշում առաջնագծից՝ առայժմ բավարարվելով դրանով:

Մյուս հարցը, թերևս, այն է, թե արդյոք կողմերին տրվելո՞ւ է ժամանակ՝ այդ հստակ միջոցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, թե՞ հենց Վիեննայում պետք է լինի կոնկրետ և հստակ համաձայնություն ու պայմանավորվածություն՝ կատարման ժամանակացույցով: Համանախագահների հայտարարությունը, այսպես ասած, հարցերի տեղիք տալու առումով, իհարկե, աննախադեպ է, և թերևս կարևոր է նաև հանրագումարային մի հարց՝ որքանո՞վ են քաղաքական կարգավորման «սուբստանտիվ հարցերը» փոխկապակցված լինելու լարվածության թուլացման «հստակ միջոցներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում