Բուսաբանական այգում 8 հատ «РДГ-2Б» տեսակի ծխային նռնակ է հայտնաբերվել
Նոյեմբերի 16-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում՝ աղբանոցում, պոլիէթիլենային տոպրակով պայթուցիկ սարքի նմանվող առարկա է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բուսաբանական այգում՝ տնակի մոտակայքում, հայտնաբերվել է 8 հատ «РДГ-2Б» տեսակի ծխային նռնակ:
Հայտնաբերվածը ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին:
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 12:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 22ա շենքի մուտքի 1-ին հարկում առաստաղին ճաք է առաջացել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շենքի մուտքի հենասյան վրա առկա է ճաք՝ մոտ 30 սմ: