Ես էս հարցն այսպես չեմ թողնի. սկզբունքի ու արժանապատվության հարց է. Ժակ
Հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ պետությունը լափում է նույնիսկ երեխային հասանելիք օրինական նպաստը: Ես էս հարցը այսպես չեմ թողնի (սկզբունքի ու արժանապատվության հարց է), չի՛ կարելի օրենքները միակողմանի կիրառել, չի՛ կարելի ընտանիքների անտեղյակությամբ, կոպեկներ գողանալ ու հետո էլ դեմոգրաֆիական խնդիրների ու տարկետման հարցերի առաջ կանգնել: Անապահովություն, խոցելիության, արհամարհանքի զգացողությունը քաղաքացու համար ապահովում եք հենց բարուրից:
«Պետական աշխատող» գրեթե չեմ եղել, բայց ողջ կյանքս, որպես հանրային անձ, փորձել եմ լինել օրինակելի ու իր պետության համար օրինապահ քաղաքացի:
Հարգելի Սոցապ ՆԱԽ, երբ որոշում եք կայացնում զրկել ընտանիքին երեխայի նպաստից ( ծննդյան միանվագ և խնամքի ամսական 18000դրամ), բարի եղեք՝ դիմելու ժամկետներն ուշացրած ընտանիքին, թղթի մի կտոր շպրտեք, որով նրանք կարող են կամավոր հրաժարվել այդ «խղճուկ» աջակցությունից: Ճիշտ հասկացեք, իմ ընտանիքի պես շատ ընտանիքներ կան, որ իրենց արդար քրտինքով աշխատում են, լարված ու բազմազբաղ առօրյա ունեն և հաճախ գլուխ էլ չեն դնում նման հարցերի հետ ու սուս ու փուս քաբաբի ու լրբերի փող են ապահովում որոշ չինովնիկների ու նրանց շրջապատի համար:
Զիբիլի փողի, տան հարկի, տեխզնման թղթի, ճանապարհագիծը 2 սմ տրորելու համար թղթերը կմտցնեք աչքներս, բա ինչու ՉեՔ տեղեկացնում քաղաքացուն, որ իրա ԵՐԵԽՈՒ ԳՈՒՄԱՐԸ պետք ա ուտեք, հը՞»: