Ուշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրել
Մամուլ

«Ժամանակ». Ի՞նչ է հիշեցրել Պուտինը Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը, համենայնդեպս տեղեկատվական մասով, անցել է չափազանց սովորական մթնոլորտում, խիստ ընդհանուր ողջույնի խոսքերի պայմաններում: Սովորաբար այդպիսի դեպքերում կա՛մ իսկապես ոչինչ չկա ընդգծելու, կա՛մ արտաքին շատ սովորականության ներքո քողարկվում է որևէ առանցքային բովանդակություն:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի առիթը Ռուսաստանում հայկական օրերի մեկնարկն է, և այդ իմաստով գուցե կողմերի միջև այս փուլում առանձնապես քննարկելիք քաղաքական կամ տնտեսական հարցեր չկան էլ, որոնք պահանջում են նախագահական մակարդակի անդրադարձ:

Այդ իմաստով նաև հատկանշական է, որ ողջույնի խոսքում Պուտինը հղում է արել ընթացիկ տարվա մարտին Սերժ Սարգսյանի Մոսկվա այցին՝ ասելով, որ թիմերը ինտենսիվ աշխատում են այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Իհարկե, այս տեսանկյունից հետաքրքիր է, որ մարտից հետո Սերժ Սարգսյանը մեկ անգամ էլ եղել է Ռուսաստանում՝ Սոչիում, օգոստոսի 23-ին, որտեղ հանդիպել է Պուտինի հետ: Եվ այդ հանդիպմանը Պուտինը մարտյան այցին և պայմանավորվածություններին հղում չի արել: Սա առավել ուշագրավ է դարձնում նախօրեին հանդիպմանն արված հղումը՝ մի կողմից որպես մեսիջ ազդարարելով, որ մարտին մշակված կամ քննարկված օրակարգը ընթանում է առանց շեղումների, և Սարգսյանն ու Պուտինն ընդամենը ճշտել են սլաքները, մյուս կողմից էլ՝ կամա թե ակամա պարունակելով բավականին ուշագրավ քաղաքական մի ենթատեքստ:

Բանն այն է, որ մարտին կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանին ողջույնի խոսքում Պուտինն անդրադարձել էր Հայաստանում սահմանադրական փոփոխություններին և կառավարման մոդելի փոփոխությանը ու հայտարարել, որ անցումը, իհարկե, դժվար է լինելու, սակայն հուսով են, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կհաղթահարի անցումային այդ փուլը սահուն և կայուն: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան դե ֆակտո նախընտրական այցի ընթացքում քաղաքական պլանների առնչությամբ Ռուսաստանում Սերժ Սարգսյանի ստացած կարևոր հավանություն կամ քարտ-բլանշ:

Հիշեցնենք, որ այդ այցը խորհրդարանի ընտրության քարոզարշավի օրերին կատարված այց էր: Այդ տեսանկյունից, Պուտինը նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը հղում անելով մարտյան պայմանավորվածություններին, փաստորեն, կամա թե ակամա հղում է անում նաև այդ քարտ-բլանշին, այսպես ասած՝ այն թողնում ուժի մեջ:

Ի՞նչ է արժեցել «քարտ-բլանշի» վերահաստատումը Սերժ Սարգսյանի կամ Հայաստանի վրա, երևի թե պարզ կլինի ավելի ուշ, թեև հնարավոր է, որ այստեղ գործ չունենք որևէ փոխանակման գործարքի հետ, այլ ընդամենը քաղաքական իրողությունների արձանագրման, որ արել է ՌԴ նախագահը: Թերևս, պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը մոսկովյան այցին ընդառաջ կատարեց ներքին մի քանի քայլեր՝ դրանցով ցույց տալով, որ տիրապետում է իշխանական համակարգին, ձեռք է բերել ներհամակարգային պայմանավորվածություններ ու փոխհամաձայնություններ, իսկ ներքին բաժանարար գծերն էլ լիովին գտնվում են իր վերահսկողության տակ: Ընդ որում՝ այդ քայլերը գործնականում կատարվեցին մինչև վերջին պահը, երբ Սերժ Սարգսյանի և Պուտինի հանդիպման գրեթե շեմին Երևանում հանգուցալուծվեց նաև ուսանողական այն բողոքը, որ առաջացել էր տարկետման վերաբերյալ օրենսդրական աղմկոտ նախաձեռնությունից հետո, և այն բանից հետո, երբ երեկ առավոտյան ԱԺ-ն ընդունեց օրենքը, իսկ փողոցում, այսպես ասած, առաջացել էր լարվածություն և փակուղի:

Թեև դրա մասշտաբներն ամենևին այնպիսին չէին, որ իշխանության համար լիներ խնդրահարույց, սակայն, մյուս կողմից, Հայաստանի իրավիճակն անկանխատեսելի է դարձնում ամեն ինչ, և ձնագնդի էֆեկտը միշտ կարող է լինել անսպասելի կամ սպասելի: Եվ այդ իմաստով էլ հատկանշական է, որ Պուտին-Սարգսյան հանդիպումից կարճ ժամանակ առաջ Երևանում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ փոխնախագահի և ուսանողների միջև, որտեղ ձեռք բերվեց առնվազն միջանկյալ պայմանավորվածություն և հանգուցալուծվեց կամ լիցքաթափվեց իրավիճակը:

Բացառված չէ, որ ներքին այդ շարքը գործնականում հնարավորություն է տվել Սերժ Սարգսյանի մոսկովյան հերթական այցը, այսպես ասած, զերծ պահել Հայաստանի համար անցանկալի որևէ զիջումից կամ գործարքից, և Սարգսյանն իր իշխանության խնդիրներն այս անգամ կարողացել է լուծել առավելապես իր ուժերով և ոչ թե Հայաստանի հաշվին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում