«Դիլիջան» ազգային պարկում կրկին կրակոցներ են հնչել
Օրերս կրկին հարձակում և կրակոցներ են արձանագրվել «Դիլիջան» ազգային պարկում: Այս մասին հայտնում են EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հավաստի աղբյուրները: Մեր տեղեկությունների համաձայն, նախորդ շաբաթ օրը երեկոյան մի քանի տղամարդ անհայտ պետհամարանիշերով երկու «Վիլիս» մակնիշի մեքենայով բարձրացել են «Դիլիջան» ազգային պարկի անտառային տարածքներից մեկը և անկանոն կրակ բացել:
Անատառապահները նկատել են նրանց, սակայն զգուշացլ են մոտենալ, քանի որ զինված չեն եղել: Միջադեպի մասին վերջիններս տեղյակ են պահել ոստիկանությանը: Ըստ մեր տեղեկությունների, ընթանում է հետաքննություն: Տեղեկությունը ճշտեցինք նաև Ոստիկանության լրատվության բաժնից, որտեղից մեզ հայտնեցին՝ ոստիկանության Դիլիջանի բաժին ստացվել է նման բովանդակությամբ դիմում, որը ստուգվում է:
Նյութի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: