Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1.26%-ով՝ կազմելով 55,00 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարյան ֆյուչերսներն էլ նվազել են 1.40%-ով՝ հասնելով բարելի համար 61,34 դոլարի: