Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունըՎերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող կեղծ էլեկտրոնային նամակներ. Նազելի ԲաղդասարյանՀայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքինՕլիգարխներից մանր կոպեկներ եք վերցնում՝ ձեր խղճուկ գոյությունը պահպանելու համար. Փաշինյանը ՀԱԿ–ին (տեսանյութ)Ռուսաստանն ու Բելառուսը խորացնում են ինտեգրացիան Միութենական պետության շրջանակումՉԼ-ի ուղեգիր նվաճած ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններովԶելենսկին բաց նամակով դիմել է ՊուտինինՓաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերն առաջնորդվում են արևմտյան չափանիշներով. ՊուտինԹրամփը Fox News հեռուստաալիքին կոչ է արել եթերից հեռացնել Սպիտակ տան նախկին ստրատեգ Կառլ ՌոուվինԵրևանում հրկիզել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաՌուսաստանը Հայաստանին կոչ է անում հստակեցնել արտաքին քաղաքական ուղղությունը ՌԴ-ն առաջ է շարժվում ռազմաճակատի ողջ երկայնքով, Ուկրաինան ունի անձնակազմի լուրջ պակաս. Պուտին Մոսկվան և Պեկինը բարեկամություն են անում՝ սեփական շահերից ելնելով. Պուտին Մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3526-ի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Էստոնիայի քաղաքացին մագլցել է ցանկապատի վրայով և փորձել հատել Ռուսաստանի հետ սահմանըՉախալյանի ուղերձը՝ դատարանից․ «Գնա՛, քվեարկի՛ր, որ Հայաստանը մնա»Սալոմե Զուրաբիշվիլիին մրցանակ է շնորհվելԱվտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզումՌուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է կայունության բացակայության մասին՝ առանց Լիբանանից Իսրայելի զորքերի դուրսբերմանՊՆ-ն պարզաբանում է Ռազմական ոստիկանության ծառայությունը սահմանային անցակետերումՀունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովվել է 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր․ ՊԵԿ նախագահԲայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանըԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են համատեղ արդյունահանել ուրան ռմբակոծված միջուկային օբյեկտներից. ԹրամփՈւրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանըՄի խումբ քաղաքացիներ շրջափակել են «Hongqi»-ն․ փորձել են դուրս հանել վարորդին, հարվածել մեքենայինԻտալիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացինՀանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկըՍեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներՄհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանովԻմ հայտարարությունից հետո Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացան «Զվարթնոց»-ի տարածքից․ ՄարուքյանՎերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքիԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձԱրցախցիների գույքային պահանջների հարցով շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ․ ԲեգլարյանԱմբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկումՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամՓաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ ՍիվիլնեթԱյսօր այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի». ԶաքարյանԱյսօրվա դեբատի գլխավոր հարցը այն չէ, թե ով ում ինչ հարց կտա, այլ այն, թե ով ավելի շատ ժամանակ կունենա խոսելու ընտրողների հետ. Քաղաքագետի խորհուրդը՝ դեբատից առաջՄայիսին ՀՀ է այցելել 10%-ով ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածումԱմառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29-ին ու կավարտվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն և Արևմուտքը Հայաստանին մոտենում են՝ «վերցրու և թալանիր» տրամաբանությամբ. Մարիա ԶախարովաՍուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք«Անհաջող փորձ է ամոթալի իրավիճակից դուրս գալու». Սիմֆոնիկ նվագախումբը պատրաստ է հրապարակել Հանրայինին ուղղված պաշտոնական նամակներըԲելգորոդի ձեռնարկության տարածքում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունից տղամարդ է վիրավորվելԸնտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը հույսով ու լույսով․ ՀարությունյանՓաշինյանը և ֆոն դեր Լայենը քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրվող աջակցության ծրագրերըԳագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին․ ԲՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակումՀՀ կառավարությունը մտադիր է հողատարածքներ գնել Երևանում` նոր ավտոճանապարհի կառուցման համար
Քաղաքականություն

Մի՞թե հնարավոր է այդքան չսիրել սեփական ժողովրդին

2018թ. Հայաստանում թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: 2018թ. կրճատվելու են  առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներին ուղղվող գումարները, իսկ պետական պարտքը «ծաղկում է»: Բացի դրանից, արդեն սկսվել են թանկացումները. կասկածներ կան, որ հաջորդ տարվանից թանկացումները ևս «կբարգավաճեն»՝ իհարկե, աղքատության ֆոնին:

Եթե Ազգային վիճակագրական ծառայությունն էլ հաշվարկել է 900 000 աղքատ մարդ՝ մոտ 2.5 մլն մարդուց, ապա լուսավոր, ապահով երկրի մասին խոսք չի կարող:

Ինչքան ժողովուրդն աղքատ, այնքան հարուստ են իշխանությունները, ինչքան աղքատ, այնքան ավելի լավ՝ կառավարելը հեշտ է, ուղղակի պետք է մեկ ստրկատեր և բազմաթիվ սոված ստրուկներ՝ կա′մ կիսասոված, կա′մ թերսնված: Եթե նայում ենք, թե կառավարությունն ինչի համար է միջազգային դոնոր կազմակերպություններից և բանկերից վարկ վերցնում, արդեն որևէ մեկի ծիծաղը չի գալիս. բոլորը հասկանում են, որ սա ոչ թե կոմեդիա է, այլ ողբերգություն երկրի համար:

Այսօրվա իշխանությունները վաղը չեն լինելու, և նրանց սխալների համար ոչ ոք պատասխան չի տալու: Արդյունքում հանրությունը հիշելու է, թե ինչպես էր ծանր օրեր  ապրում, երբ երկրում 6 միլիարդատեր, հարյուրավոր միլիոնատերեր և մեկ մլն աղքատներ կային:

Եթե նշված չլիներ Հայաստան, կարելի էր կարծել, որ խոսքը հետամնաց, ինչ-որ աֆրիկյան անհայտ երկրի մասին է, որտեղ մի խումբ մարդիկ մեքենայություններով զավթել են իշխանությունն ու լցնում են իրենց անտակ արտասահմանյան հաշիվները, ժողովրդին մատնել են աղքատության, իսկ վարկերը միջոց են սեփական գրպանները համալրելու համար:

Այսպես երկի՞ր են պահում, և ո՞րն է նման կերպ երկրր պահելու բանաձևը, իսկ հետևությունը՝ երկրի իշխանություններն այսպես են սիրում ժողովրդին՝ մատնելով թերսնմա՞ն, և հետո դժգոհ են ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծից:

Երկրի իշխանությունները ժողովրդին բռնության են ենթարկում՝ պատասխանատու չկա, բայց մի՞թե այսպես հնարավոր է ատել սեփական ժողովրդին. չափաբաժինը գերդոզավորված է:

NEWSPRESS.am