Ուշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրել
Արխիվ

Հատուկ դպրոցներում սովորում են նաև բարձր ունակություններով երեխաներ. Անահիտ Բախշյանը դիմել է ՄԻՊ-ին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին այն մասին, որ Երևանի մտավոր թերզարգացում կամ խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցներում սովորում են բարձր ունակություններ ունեցող կամ խոսքի ծանր խանգարում չունեցող երեխաներ, որոնք ստանալու են այդ դպրոցների վկայականներ: Բախշյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Թաթոյան,

Ըստ 2017թ. մարտի 17-ին հաստատված հաստիքացուցակների ու տարիֆիկացիոն ցուցակների Երևանի ենթակայության տակ գործող 3 հատուկ՝ Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.2 հատուկ/օժանդակ/», Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.6 հատուկ/օժանդակ/», «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ.8 կրթահամալիր» դպրոցներում սովորել են 299 աշակերտներ, իսկ ըստ 2017-ի հոկտեմբերի 19-ի տվյալների այդ 3 դպրոցներում սովորում են 310 աշակերտներ, ինչպես ցույց են տալիս թվերը՝ սովորողների թիվը այս հատուկ դպրոցներում ավելացել է: Սա ևս երկրում աղքատության ավելացման ցուցանիշ է, նշանակում է արտագնա աշխատող ծնողների թիվն է ավելացել, նշանակում է երկրիս վիճակն է վատացել:

Այդ դպրոցների տարիֆիկացիոն ցուցակներում «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ» տողերի դիմաց ոչ մի թիվ գրված չէ, որտեղից կարելի է ենթադրել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ այնտեղ չկան, այսինքն նրանք չունեն կրթության առանձնահատուկ պայմանի կարիք, բայց սովորում են հատուկ դպրոցներում:

Ամենայն հավանականությամբ նրանք ուղղակի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են, որոնք ունեն այլ, սոցիալական ապահովության կարիքներ: Դա իսկապես այդպես է, որովհետև մասնավորապես Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թ.6 հատուկ (օժանդակ) դպրոցի» մասին օրերս «Ես կամ» հաղորդումն եմ տեսել, որտեղ խոսող երեխաները իրենց արտահայտած մտքերի պայծառությամբ մեկը մեկին չէին զիջում, բայց պարզապես դժբախտ էին, որովհետև ընտանիքում չեն, ծնողների հետ չեն ապրում: Այդ երեխաներին հնարավոր չէր առանց հուզմունքի լսել:

Կարծում եմ Դուք էլ պիտի նայեք, որպեսզի պատկերացնեք, թե պետությունը ըստ կարողությունների նրանց կրթության սահմանադրական իրավունքը չիրացնելով, ինչպես է հարվածում նրանց մարդկային արժանապատվությանը, ինչպիսի վիրավոր հոգով են նրանք կյանք մտնելու: Այդ երեխաներն, իրենց մտավոր կարողություններով, իմ ու պաշտոնյաների երեխաներից բոլորովին պակաս չեն, բայց դպրոցն ավարտելիս, ի տարբերություն մեր երեխաների, նրանք կստանան Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թ.6 կամ թ.2 հատուկ (օժանդակ) դպրոց»-ի վկայական կամ չունենալով խոսքի ծանր խանգարում՝ «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող հ.8 կրթահամալիր» դպրոցի: Ինչո՞ւ: Սա երեխայի իրավունքի կոպտագույն խախտում է, իրավունքի ոտնահարում, որի համար նույնպես առաջարկում եմ դիմել Սահմանադրական դատարան:

Հիմա պարզ թվաբանություն անեմ, այդ 3 դպրոցների տարեկան բյուջեն 2017-ի առաջին կիսամյակում եղել է 283.661.004 դրամ, այսինքն յուրաքանչյուր երեխայի բաժին է ընկնում 948.700 դրամ, երկրորդ կիսամյակում, 2017-ի հոկտեմբերի 19-ի տվյալներով 3 դպրոցի բյուջեն կազմել է 282.262.920դրամ, ուրեմն յուրաքանչյուր երեխայի բաժին է ընկել 910.526 դրամ: Այս տարի մոտ 38000 դրամով նվազել է նրանց ֆինանսավորումը, սակայն նույնիսկ նվազած վիճակում հատուկ դպրոցի երեխա թվով ֆինանսավորումը 7.5 անգամ գերազանցում է հանրակրթական դպրոցի աշակերտ թվով ֆինանսավորմանը, գերազանցում է նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցներում վկայագրված երեխաների բարձրացված չափաքանակին, որը տրվում է երեխայի առանձնահատուկ պայմանն ապահովելու համար:
Ի՞նչ հատուկ պայման է ապահովվում հատուկ դպրոցի առանձնահատուկ պայմանի կարիք չունեցող երեխաների համար, որ չէր ապահովի հանրակրթական դպրոցը: Կրթական՝ ո՛չ մի, ապահովել են քնելու տեղով և սնունդով, իսկ պետությունը դրանք բավարարում է կրթության բյուջեից: Ուրեմն ավելի տրամաբանական չէ՞ր լինի, եթե այդ հատուկ դպրոցներին 7.5-ապատիկ ֆինանսավորելու փոխարեն, օգնեին ընտանիքին, որպեսզի երեխան ընտանիքում մեծանար ու սովորեր հանրակրթական դպրոցում և ստանար ո՛չ մտավոր թերզարգացում ունեցող դպրոցի վկայական:

Մի՞թե այդքան դժվար է ԿԳ և Սոցիալական ապահովության նախարարություններին իրար մոտ գալ, համագործակցել ու երեխայի իրավունքի տեսակետից գտնել նրա շահը: Կրկնում եմ, ո՛չ իմ, ո՛չ, վարչապետի, ո՛չ քաղաքապետի երեխաներն այդ երեխաներից լավը չեն, նրանք էլ ունեն հանրակրթական դպրոցի վկայական ստանալու նույն իրավունքը, ինչ որ՝ մերոնք: Հետևաբար, Երևանի քաղաքապետից պետք է պահանջենք մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներից առնվազն մեկը՝ Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թ.6 հատուկ (օժանդակ) դպրոց»-ը վերակազմավորել մանկավարժահոգեբանական կենտրոնի, որը տարաբնույթ ծառայություններ կտրամադրի ցանկացած երեխայի իր սովորական միջավայրում, որի կարիքը շատ կա Երևանում: Այս առաջարկն արդեն արել եմ Երևանի զարգացման 2018թ. ծրագրում ու ամեն կերպ պաշտպանելու եմ:

Կից ներկայացնում եմ Երևանի ենթակայության 3 հատուկ դպրոցների հաստիքացուցակներն ու տարիֆիկացիայի ամփոփ ցուցակները:

Շնորհակալություն համագործակցության համար»: