Ուշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրել
Քաղաքականություն

Ա′յ կնիկ, խոսել չգիտես, չխոսել էլ չգիտե՞ս

Մամուլում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի՝ 2017թ. միայն մայիս ամսին պաշտոնական հեռախոսով 2 մլն դրամի խոսելու հարցը՝ այն դեպքում, երբ տրամադրվում է հեռախոսակապ՝ 50 հազար դրամի չափով:

2 մլն դրամի հեռախոսակապի օգտագործումը  Հերմինե Նաղդալյանը պարզաբանել է, որ «հեռախոսը փչացած է եղել, 3G-ն չի անջատվել»: Դեռ, իհարկե, պետք է պարզել՝ երբ հեռախոսը փչանում է, 3G-ն անջատվո՞ւմ է, թե՞ ոչ:

Բայց դա, իհարկե, պրիմիտիվ սուտ է. ժամանակն է, որ տիկին Նաղդալյանը տարիքին համապատասխան ստի, թե չէ մանկական ստերի նրա ժամանակը երկու դար առաջ էր:

Նաղդալյան-հեքիաթից. ես այնպիսի սուտ ասեմ, և ով որ ասի սուտ է՝ իմ միլիոնները կտամ նրան:

Բացի այդ, պարզվում է, որ «Ռոումինգում 3G-ի պատմությունը դեռ մայիսին էր ավարտվել աշխատակազմի ու «ՎիվաՍել»-ի բանակցությունների արդյունքում։ «Վիվա»-ն, հաշվի առնելով, որ խնդիրը եղել է ընդամենը տեխնիկական, ըմբռնումով է մոտեցել ու դեռ մայիսին զիջման գնացել». Ահա այսպիսի պարզաբանում ԱԺ-ից:

Զանգել են հարազատ «ՎիվաՍել» և որպեսզի խայտառակ չլինեն և տիկնոջը չխայտառակեն՝ «Վիվան» գնացել է զիջումների ու 2 մլն դրամը չի գանձել: Սա է հերոսությունը:

Այդ ինչպե՞ս է, որ «Վիվա»-ն կարող է 2 մլն դրամը զիջել, իսկ Արցախում ծառայող զինվորների հետ խոսող ծնողներից և հարազատներից Ռալֆ Յիրիկյանի ընկերությունը մեկ րոպեի համար ահռելի գումարներ է գանձում: Այդպես լինում է: Իսկ եթե զինվորների ծնողները ևս սկսեն Նաղդալյանի նման հեքիաթներ պատմել, կլինի՞: Մեկ լայնածավալ Նաղդալյանի չափ չկա՞ն:

Իսկ Ազգային ժողո՞վը: Պարզապես ԱԺ-ն իր բոլոր լծակներով լծվել է լայնածավալ տիկնոջ (ով ի դեպ, միլիոնատար է, օգտվում է պետական բյուջեից, ճանապարհաշինական ընկերություն ունի, որի կառուցած ճանապարհները գրունտայինից չեն տարբերվում-հեղ.)՝ հասարակության պարսավանքից փրկելու գործին:

Չմոռանանք, որ Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի «Նորաշեն 2007»-ը 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների հետ կնքել է բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր, գանձել 1.843.379.449 դրամ գումար և հափշտակել: 30 բնակիչ մնաց անտուն, իսկ «Նորաշեն 2007»-ը սնանկ չճանաչվեց, և հարցը փակվեց:

Ի դեպ, յուրաքանչյուր պաշտոնյա փորձում է իր կենսագրության մեջ տեղ խցկել իբրև «ղարաբաղյան պատերազմի մասնակից». նույնը նաև Նաղդալյանը: Հետո երևի հասկացան, որ առնվազն ծիծաղելի է միաժամանակ լինել Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ, նաև գնալ պատերազմ. այն հանվեց տիկնոջ կենսագրությունից:

Հիշում ենք Սեյրան Սարոյանի հանրահայտ միտքը՝ Նաղդալյանի՝ Ղարաբաղյան պայքարին մասնակից լինելու մասին. «Ա′յ կնիկ, խոսել չգիտես, չխոսել էլ չգիտե՞ս»: Թեև հետագայում Սարոյանը հերքեց այդ այդ միտքը:

Առնվազն վառ երևակայություն պետք է ունենալ՝ պատկերացնելու համար, որ լայնածավալ Նաղդալյանը զենքը ձեռքին վազվզում է դիրքերում՝ ահաբեկելով ադրբեջանցիներին, սակայն երևակայություն պետք չէ՝ հասկանալու համար, որ 30 ընտանիքին անտուն թողած, նրանց բնակարանները զավթած, գումարները կողոպտած տիկինը 2 մլն դրամի խոսել է որդու հետ Չինաստան, և Ռալֆ Յիրիկյանը սկանդալից խուսափելու համար գումարը պարզապես չի գանձել:

NEWSPRESS.am