Աբրահամ Ռուսոյին ցանկացել է սպանել Թելման Իսմայիլովը
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստ, հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովին կասկածում են 8 սպանություններ պատվիրելու մեջ… Կասկածներ կան, որ 2006 թ-ին օգոստոսի 19-ին հայտնի երգչի վրա կատարված մահափորձի պատվիրատուն ևս Թելման Իսմայիլովն է…
Հիշեցնեմ, որ Իսմայիլովին պատկանող «АСТ» խումբը ժամանակին զբաղվում էր նորաթուխ երաժիշտների բացահայտմամբ և նրանց ճանաչելիությունն ապահովելով… Նրանց թվում էր նաև Աբրահամ Ռուսոն, ով բավական հաջողված երաժշտական կարիերա ապահովեց… Սակայն 2006 թ-ի օգոստոսին, երբ Ռուսոյի դեմ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցավ մահափորձ,նա ապաքինվելուց հետո շատ արագ լքեց ՌԴ-ն, հայտնվեց Երևանում, որտեղից էլ տեղափոխվեց ԱՄՆ… Իր հարցազրույցներում մեկում Ռուսոն հատուկ շեշտել էր, որ մահափորձի հետևում կանգնած է Թելման Իսմայիլովը, որի արդյունքում մեծ սկանդալ բարձրացավ… Ռուսաստանյան հայտնի երգիչները և պրոդյուսերները Իսմայիլովին պաշտպանող հարցազրույցներ էին տալիս՝մեղադրելով Ռուսոյին անշնորհակալ լինելու և գողությունների մեջ:
Սակայն այժմ, մահափորձից 10 տարի անց ՌԴ դատախազությունը նույնաբովանդակ մեղադրանքներով է հանդես գալիս Թելման Իսմայիլովի դեմ… ՌԴ դատախազությունը կասկածներ ունի, որ Թելման Իսմայիլովի պատվերով սպանվել է Ֆիզիկուլտուրայի Պետական Համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինը, Մոսկվայի քաղաքպետարանի հողօգտագործման բաժնի բարփրաստիճան պաշտոնյաներից մեկը և այլն:
Հ.Գ.Ի դեպ,ըստ վարկածներից մեկի Թելման Իսմայիլովին բացարձակ դուր չի եկել Ռուսոյի այն խոստովանությունը, որ նա հայկական արմատներ ունի, որը և դարձել է մահափորձի պատճառ»: