Արտակարգ դեպք՝ Երևանում. տաքսու կին վարորդը հայտնել է, որ հաճախորդը բռնաբարել է իրեն. Shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Թամարա Կ.-ն Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ Նորաշեն փողոցի թիվ 9 շենքի մոտ հաճախորդն իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Մաշտոցի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Ժորա Մկրտչյանին:
Կայքի տեղեկություններով՝ Թամարա Կ.-ն անհատ տաքսու վարորդ է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում