Նոր արագաչափեր՝ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին
Այսօր՝ նոյեմբերի 13-ին Հայաստանի որոշ ավտոճանապարհներին կտեղակայվեն արագաչափեր։ Ճանապարհային ոստիկանությունը այս քալով փարձում է ավելի ստափ և զգուշավոր դարձնել վարորդներին։ Ստորև ներկայացնում ենք այն վայրերը, որտեղ տեղակայվել են նոր արագաչափեր։
1. ք. Երևան, Սասնա Ծռեր փողոց, եկեղեցու հարակից տարածք, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
2. Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Զ.Անդրանիկի փողոց, (Վանատուր թաղ., 535 տան դիմաց), 2 արագաչափ՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
3. Տավուշի մարզ, ք.Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
4. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 41.5-րդ կմ, 1 արագաչափ 90կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: