Դոլարն ավելի քան 1 դրամով թանկացել է, ռուբլին ևս աննշան աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կազմել է 487.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.08 դրամով: Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.83 դրամ (նվազել է 0.82 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 565.32 դրամ (աճել է 1.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.22 դրամ (աճել է 0.02 դրամով):