Մենք մեր քրտինքով ստեղծած տան փողն ենք ուզում. Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներ (ֆոտո, վիդեո)
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները նեղսրտած են՝ կառավարությունն իրենց լսել չի ուզում:
Նրանք NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեցին, որ իրենց հիշում են միայն ընտրությունից ընտրություն, բայց իրենց ոչ թե ողորմություն է հարկավոր, այլ իրենք քրտինքով վաստակ տունը:
«Աշխատեմ, քաղաքի կենտրոնում տուն ստեղծեմ, որ էս տարիքիս փողոցներն ընկնե՞մ»,-ասաց բնակիչներից մեկը, ով մեզ հետ զրույցում նկատեց, որ իրենց շարքերն օր-օրի նվազում են:

«Մի-երկու օր առաջ էլ ա′յ էս կնոջ քույրը մահացավ»,-ասում է նա ու ցույց տալիս կողքին կանգնած տիկնոջը:- Մի 12 ընտանիք ենք մնացել, ինչի՞ չեն ուզում մեր բնակարանների հարցերը լուծեն»:
Ամեն դեպքում՝ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները որոշել են, որ նահանջ չկա, մինչև վերջ պայքարելու են իրենց բնակարանների համար:
Մանրամասները՝ տեսանյութում: