ՋԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են, ՀԷԿ-երինը՝ նվազել
2017 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 5 745.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,5%-ով։ Այս մասին տեղեկացնում էԱՎԾ-ն:
Հունվար-սեպտեմբերին ՋԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 54%-ով և կազմել 2 051.7 մլն կՎտ ժամ:
ՀԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 1.8%-ով՝ կազմելով 1 823.3 մլն կՎտ ժամ։
Նշված ժամանակահատվածում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է1 868.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15.3%-ով:
Ջերմային էներգիայի արտադրությունն աճել է 21.5%-ով՝ կազմելով 64.2 հազար հեգաջոուլ, հողմային էլեկտրակայանների արտադրությունը՝ 18.2 տոկոսով: