«Ես վազեմ բողոքի ակցիայի հետևից, ասեմ՝ ինձ հետ հանդիպե՞ք». ԿԳ նախարարն ընդունեց ուսանողներին
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունեց բողոքի ակցիայի մասնակից ուսանողներին: Վերջիններիս առաջարկվեց 10 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ նախարարի հետ հանդիպման:
Ուսանողները նոր օրինագծի հետ կապված իրենց հետաքրքրող հարցերի հետ մեկտեղ նախարարին հարցրին նաև, թե ինչու մինչ օրս իրենց չի ընդունել և չի լսել իրենց առաջարկները:
«Ինչո՞ւ եք այդքան անհասանելի և մինչ այս մեզ հետ չեք հանդիպել»,-հարցրեց ուսանողներից մեկը:
Արձագանքելով նրան՝ նախարարը պատասխանեց. «Ես վազեմ բողոքի ակցիայի հետևից, ասեմ՝ ինձ հետ հանդիպե՞ք… մինչ այս հանդիպման վերաբերյալ չի եղել առաջարկ»,-ասաց Լևոն Մկրտչյանը: