Թրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակի
Արխիվ

Սոցապնախարարը տրնգի է պարում

Հայաստանը ժողովրդագրական խնդիր ունի. ըստ հաշվարկների՝ յուրաքանչյուր զույգ միջին հաշվով ունենում է 1,6 երեխա. անգամ երկու երեխա չի ունենում: Պետությունն ուղիներ է որոնում խթանելու ծնելիությունը: Այդպես են ասում, և ի՞նչ, մի ձեռքով փորձում են ծնելիությունը խթանել, մյուս կողմից՝ պարապ մարդիկ իրենց համար գործ են ստեղծում, բացի դրանից, նորաթուխ մայրիկների կյանքն են բարդացնում՝ բոլոր հնարավոր ձևերով:

Սոցապնախարարությունում չե′ն կերել, չե′ն խմել, ո′չ էլ քնել են և մտածել, թե ինչպես անեն, որ ամսական այն ողորմելի գումարը՝ 18 000 դրամը, որը տրվում է մինչև երկու տարեկան երեխաների մայրիկներին՝ չվճարել, և եթե մայրիկը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, ապա պետությունը վճարում է դայակի աշխատավարձի կեսը:

Հարց. իսկ ո՞վ է որոշելու, թե դայակը որքա՞ն աշխատավարձ է ստանալու, դայակների աշխատավարձը հարկվելու է, մայրիկներին սպասվում է անընդհատ թղթաբանություն, պետք է համապատասխան պայմանագիր կնքել դայակի հետ, ինչ-որ մեկը պիտի հաշվարկ անի, ինչ-որ մեկը պետք է այդ թղթերը տանի ուր որ հարկն է, «վայելի» ինչ-որ մեկի քմահաճույքները, սպասի, որ թղթերը ստորագրեն, տանեն-բերեն:

Կարճ ասած՝ Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը չեղած տեղից գործ է ստեղծել և′ իր համար, և′ մայրիկների, իսկ տարվա վերջում կամփոփի, որ Սոցապնախարարությունը տնտեսումներ է արել, իսկ արդյունքը սթրեսն է ու ծաղրը:

Եղած-չեղածը 18 հազար դրամ է պետությունը տալիս արձակուրդում գտնվող մայրիկներին, երբ փոքրիկի ծախսերը քառապատիկ և հնգապատիկ թանկ են, իմաստ ունի՞ մայրիկներին հերթական սթրեսի ենթարկել 18 հազար դրամի համար:

Իհարկե, Սոցապնախարարի մտադրությունը հրաշալի է՝ մայրիկների հաշվին տնտեսումներ անել և տարվա ամփոփման ժամանակ հպարտանել, թե՝ բյուջեն լցրել ենք:

Չմոռանանք, որ ժամանակ առաջ մոգոնել էին, որ աշխատող մայրիկների արձակուրդայինը բաշխվի չաշխատող մայրիկների վրա: Լավ, Սոցապնախարարությունում էլ ուրիշ գաղափարներ չկա՞ն, բացի մայրիկներին կողոպտելուց: Փոխարենը մայրիկներին արտոնություններ տան, նպաստի չափն ավելացնեն, որպեսզի շատ երեխաներ ունենան, կարողանան երեխաներին մեծացնել պատշաճ կերպով, հակառակը՝ փորձում են բյուջեի կուժն ու կուլան մայրիկների գլխին ջարդել:

Արտեմ Ասատրյանը մոռացել է սոցապ կաշառակեր պաշտոնյաների անվերջանալի շարանը, ոլորտի դրամաշնորհների և վարկերի փոշիացումները:

Գաղտնիք չէ, որ սոցիալական ոլորտն ամենակառումպացված ոլորտներից է. Արտեմ Ասատրյանը, փոխարենը ոլորտը կարգավորի, տրնգի է պարում: Որպես ի՞նչ:

NEWSPRESS.am