«Կոնվերս բանկի» թալանի գործով մեղադրյալի տանից հայտնաբերված զենքն իրականում խաղալիք է եղել. Armtimes.com
Armtimes.com-ի տեղեկություններով, «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղի հափշտակության գործով կալանավորված Մարատ Գալստյանի բնակարանից խուզարկության հայտնաբերված «ԱԿ» ինքնաձիգի նմանվող հրազենն իրականում խաղալիք է եղել:
Կայքի հետ զրույցում նրա պաշտպան Միհրան Պողոսյանը պնդել է, որ իր պաշտպանյալ Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում անօրինական որևէ իր կամ առարկա չի հայտնաբերվել: «Ինչ վերաբերում է ԱԿ- 74-ին, ընդհանարապես Մարատ Գալստյանի բնակարանից ԱԿ-74 տիպի զենք չի հայտնաբերվել, երեխայի խաղալիքներն են եղել՝ պլաստմասե: Ինձ համար անհասկանալի պատճառներով խուզարկություն կատարող անձանց կողմից առգրավվել է»,- ասել է Պողոսյանը:
Ճշտող հարցին այսինքն՝ խաղալիքն ի սկզբանե ներկայացվե՞լ է որպես զենք, պաշտպանը պատասխանել է. «Ըստ հաղորդագրությունների, ներկայացված տեսանյութի, փորձ էր կատարվել դա ներկայացնել որպես զենք, թեև նշված էր նմանվող, բայց անզենք աչքով ակնհայտ էր՝ անգամ առանց փորձաքննության եզրակացության, որ տվյալ առարկան հայտնաբերված, ընդհանրապես զենքի հետ առնչություն չունի… Ինձ համար անհասկանալի պատճառներով տվյալ պլաստմասե առարկան առգրավվել է, որպես զենքի մակետ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում