Իսրայելը և «Հեզբոլլահը» շարունակում են փոխադարձ հարվածներըԻշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս․ «Հրապարակ»ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում. որոշումներ են կայացվել նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ. «Ժողովուրդ»
Արմեն Աշոտյանի և ևս 6 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
Դավադրություն՝ Վեհափառի թիկունքում. «Իրավունք»Ով կլինի հունիսի 7-ի քաղաքական «սյուրպրիզը». «Ժողովուրդ»ՊՆ «բորդյուրին» նստելու համար` տնային կալանք․ «Հրապարակ»Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ. Փաշինյանը «թույն» ելույթ է ունենալու․ «Իրավունք»Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ»Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը․ «Հրապարակ»Փաշինյանը հանձնարարել է չեղարկել «Ուժեղ Հայաստան»-ի և «Հայաստան» դաշինքի գրանցումըԲրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունըՎերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող կեղծ էլեկտրոնային նամակներ. Նազելի ԲաղդասարյանՀայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքինՕլիգարխներից մանր կոպեկներ եք վերցնում՝ ձեր խղճուկ գոյությունը պահպանելու համար. Փաշինյանը ՀԱԿ–ին (տեսանյութ)Ռուսաստանն ու Բելառուսը խորացնում են ինտեգրացիան Միութենական պետության շրջանակումՉԼ-ի ուղեգիր նվաճած ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններովԶելենսկին բաց նամակով դիմել է ՊուտինինՓաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերն առաջնորդվում են արևմտյան չափանիշներով. ՊուտինԹրամփը Fox News հեռուստաալիքին կոչ է արել եթերից հեռացնել Սպիտակ տան նախկին ստրատեգ Կառլ ՌոուվինԵրևանում հրկիզել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաՌուսաստանը Հայաստանին կոչ է անում հստակեցնել արտաքին քաղաքական ուղղությունը ՌԴ-ն առաջ է շարժվում ռազմաճակատի ողջ երկայնքով, Ուկրաինան ունի անձնակազմի լուրջ պակաս. Պուտին Մոսկվան և Պեկինը բարեկամություն են անում՝ սեփական շահերից ելնելով. Պուտին Մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3526-ի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Էստոնիայի քաղաքացին մագլցել է ցանկապատի վրայով և փորձել հատել Ռուսաստանի հետ սահմանըՉախալյանի ուղերձը՝ դատարանից․ «Գնա՛, քվեարկի՛ր, որ Հայաստանը մնա»Սալոմե Զուրաբիշվիլիին մրցանակ է շնորհվելԱվտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզումՌուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է կայունության բացակայության մասին՝ առանց Լիբանանից Իսրայելի զորքերի դուրսբերմանՊՆ-ն պարզաբանում է Ռազմական ոստիկանության ծառայությունը սահմանային անցակետերումՀունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովվել է 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր․ ՊԵԿ նախագահԲայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանըԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են համատեղ արդյունահանել ուրան ռմբակոծված միջուկային օբյեկտներից. ԹրամփՈւրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանըՄի խումբ քաղաքացիներ շրջափակել են «Hongqi»-ն․ փորձել են դուրս հանել վարորդին, հարվածել մեքենայինԻտալիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացինՀանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկըՍեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներՄհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանովԻմ հայտարարությունից հետո Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացան «Զվարթնոց»-ի տարածքից․ ՄարուքյանՎերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքիԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձԱրցախցիների գույքային պահանջների հարցով շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ․ ԲեգլարյանԱմբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկումՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամՓաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ ՍիվիլնեթԱյսօր այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի». Զաքարյան
Արխիվ

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պրիմիտիվ ստախոս է. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանում տեղի ունեցող կամայականությունների և չարաշահումների վերաբերյալ նախարար Լևոն Մկրտչյանի պարզաբանումները նորմալ մարդու մոտ, բացի զարմանքից, նաև զզվանք է առաջացնում:

Սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված մեր բաց նամակից հետո փաստորեն նախարար Մկրտչյանի թողտվությամբ ռեկտոր Սահակ Մինասյանը հոկտեմբերի 2-ին գումարեց գիտխորհրդի արտահերթ նիստ և չեղյալ համարեց իր նախկին անօրինական և հանցավոր որոշումներից մի քանիսը… Հոկտեմբերի 2-ին նախարարության ստուգող հանձնաժողովն արդեն համալսարանում էր և ականատես եղավ այդ իրողությանը… Փաստորեն տեսանյութում նախարարը դրվատանքով նշում է, որ 9-10 կետերով նախկին ապօրնի որոշումներն արդեն բեկանվել են և սա պետք է համարենք նախարարի և ռեկտորի ձեռքբերումը…

Ստացվում է, որ ըստ ԿԳ նախարարի, ԲՈՒՀ-ական կրթությունից ոչինչ չհասկացող ռեկտոր Սահակ Մինասյանին միշտ պետք է հսկողության տակ պահել, քանի որ ժամանակ առ ժամանակ վերջինս ապօրինություններ է գործելու և դրանց մասին միշտ ինչ-որ մեկը պետք է բարձրաձայնի, որ «կրթական գործի Կոլումբոս» Մինասյանին միշտ դարձի բերեն…

Նախարար Մկրտչյանին տեղեկացնեմ, որ իր նշած 9-10 կետերի վերաբերյալ ապօրինությունները պարոն Մինասյանը կատարել էր ընդամենը մեկ ամսում և տապալել ամբողջ կրթական գործընթացը… Պարոն նախարարը կարող է մի ԲՈՒՀ մատնանշել, որտեղ ուսումնական պլաններն ընդունվում են հոկտեմբերի 2-ին, որից հետո կատարվում է ՆՈՐ դասաբաշխում… Կամ օրինակ բերի մի ԲՈՒՀ, որտեղ ներդրվել է Հայաստանում գոյություն չունեցող կրթական ծրագիր… Օրինակ՝ ինտեգրված ուսուցում կոչվածը:

Զարմանալ կարելի է, որ բաց նամակից հետո մի քանի ապօրինի որոշումներ չեղյալ համարելը չի դիտարկվում բաց նամակին հաջորդող ժամանակաշրջանով, այսինքն` ռեկտորը սեպտեմբերի 27-ին նախարարի հետ հանդիպելուց հետո հրահանգ ստացավ շատ արագ մեղմացուցիչ միջոցառումներ ձեռնարկել:

Պարոն նախարար, Ձեր ուղարկած աշխատանքային խումբն իր ստուգումներում պետք է սահմանափակվեր մինչև սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածով և շատ ամոթ է, որ նախարար լինելով վերածվել եք հանցագործ ռեկտորի օմբուդսմենի՝ մոռանալով, թե ինչեր էիք խորհուրդ տալիս մեր համալսարանի ուսանողներին… Ռեկտորն ամեն կերպ ուզում էր, որ համալսարանում ստուգումները ժամանակագրորեն ընդգրկեն նաև մինչև իր պաշտոնավարումն ընկած շրջանը ու հիմա նախարարն կատարում է ռեկտոր Մինասյանի պատվերը:

Նախարարն ասում է, թե նախորդ ռեկտորի ժամանակ աշխատել են 6-ամսյա պայմանագրերով… Բացարձակ սուտ ի պաշտպանություն Մինասյանի: Ընդհակառակը, վերջինս է այս մեկ տարվա ընթացքում առաջնորդվում մինչև 6-ամսյա աշխատանքային պայմանագրերով, ինչի պատճառով, օրինակ, բուհում չկա գոնե 1 ընտրված ամբիոնի վարիչ… Ա´յ սրա մասին բարձրաձայնեք, այլ ոչ թե ապատեղեկատվություն տարածեք… Ինչու՞ պարոն Մկրտչյանը չի անդրադառնում այն փաստին, որ մեկ օրում համալսարանի բոլոր դեկանները և ամբիոնի վարիչներն ազատվել են աշխատանքից:

Կամ անընդհատ բարձրաձայնում եք, որ հիմնական աշխատողներ ԲՈՒՀ-ը չունի: Պարոն Մինասյանն է Ձեզ խաբե՞լ, թե՞ սիրում եք ինքնախաբեությամբ զբաղվել… Որպեսզի բացահայտեմ Ձեր ՍՈՒՏԸ, միայն մեկ փաստ… Սույն թվականի օգոստոսի 31-ին համալսարանn ինձ հետ լուծում է 2013 թ-ի սեպտեմբերի 2-ին կնքված աշխատանքային պայմանագիրը (ապացույցներն ինձ մոտ են)… Կարող է Սահակ Մինասյանի ընկեր Լևոն Մկրտչյանը բացատրել այս փաստը… Այս հարցի վերաբերյալ առաջարկում եմ նաև ուսումնասիրել ԲՈՒՀ-ի կանոնադրությունն ու ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որ ծիծաղելի վիճակում չհայտնվեք՝ բարձրաձայնելով մի բանի մասին, որից չեք հասկանում:

Զավեշտալի են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի պարզաբանումները համալսարանի գրադարանի վերաբերյալ… Ձեր ուղարկած հանձնախմբի ղեկավար Նորիկ Կարապետյանը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ռեկտոր Մինասյանn ինչ-որ փաստաթուղթ է ներկայացրել իրեն, ըստ որի, նա մակուլատուրա է հանձնել 6 տոննա գիրք, բայց չի ներկայացրել գրքերի հանձնման օրինական հիմքերը … Կրկնում եմ պարոն նախարարի համար, որ ԲՈՒՀ-ի գրադարանային ֆոնդի կեսից ավելին իր ընկերը՝ Մինասյան Սահակը ոչնչացրել է… 2016 թ-ի մայիսին մեր ԲՈՒՀ-ում աուդիտ կատարող ԿԳ նախարարության աշխատախումբը պահանջել էր ԲՈՒՀ-ի ղեկավարությունից մինչև 2016 թ-ի դեկտեմբեր ամիսը գույքագրում անցկացնել գրադարանում… 2016 թ-ի հունիսին ԲՈՒՀ-ի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն իր դիմումի համաձայն հեռացավ պաշտոնից և այդ գույքագրումը պետք է անցկացներ համալսարանի նոր ռեկտոր Սահակ Մինասյանը, որը նա չի արել… Ո՞վ է պատասխան տալու,որ պարոն Մինասյանը գույքագրում չի անցկացրել, ապօրինի՝ առանց իրավական մասն ապահովելու մակուլատուրա է հանձնել գրադարանի գրքերի մեծ մասը… Ստո՛ր է այն մարդը, ով առաջ է տանում այն թեզը, թե գրքերն անպիտան են եղել:

Սահակ Մինասյանի օմբուդսմեն ԿԳ նախարարին հիշեցնեմ, որ նրա այս վախվորած հարցազրույցը դիտել են նաև այն ուսանողները, որոնց Դուք խորհուրդ տվեցիք դատի տալ Մինասյանին՝ կամայականորեն ընդունված ուսումնական պլանների համար, որի պատճառով բուհ-ի բոլոր բաժիններում, հատուկ եմ Ձեզ համար կրկնում՝ բոլոր բաժիններում, քանի որ Դուք միտումնավոր սևեռվել էիք պատմության և փիլիսոփայության ամբիոնի վրա, տեղի էին ունեցել բազմաթիվ առարկաների կրկնակի դասավանդման փաստեր… Այդ հանցագործ որոշման հեղինակը, որի պատճառով ուսումնական գործընթացը բուհ-ում կաթվածահար էր եղել, Ձեր հովանավորյալ ռեկտորն է…

Պարո՛ն նախարար, հակաիրավական կամ հակաօրինական ի՞նչ խնդիր եք տեսնում այն հարցում, որ բաց նամակի հեղինակներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը Ձեզանից են լսում, որ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են բուհ… Ինչու՞ է Ձեր հովանավորյալ ռեկտորը մեզանից թաքցնում ուսումնասիրության արդյունքները, Դուք ե՞ք ասել, որ մենք տեղյակ չլինենք այդ մասին… Կամ ի՞նչ է նշանակում համալսարանն իր պատասխանները նախարարությանը տալուց հետո վերջինս վերջնական եզրակացությունը կներկայացնի գիտական խորհրդում… Այսինքն` հակակրթական և հակաօրինական որոշումներ ընդունող գիտխորհուրը,որի անդամների մեծամասնությունը չգիտի իր իրավունքների և պարտականությունների մասին, որը կախյալ է ռեկտորից, կարող է ԱՆԿԱԽ արձագանքել եզրակացությանը… Այդ «պոլիտբյուրո»-ին մենք չենք վստահում:

Ինչ վերաբերում է նախարարի հայտարարությանը` լուրջ, արմատական բարեփոխումների խնդիր կա, ապա բարեփոխումների խնդիր ցանկացած բուհում էլ կա, սակայն հարցերի հարցն այն է, թե ով պետք է իրականացնի բարեփոխումներ կոչվածը… Սահակ Մինասյանը պետք է իրականացնի՞… Զավեշտն ու ողբերգությունը հենց սա է… Ի՞նչն է մթագնել Ձեր ողջախոհությունը, որ այս պրիմիտիվ քայլերի միջոցով ինչ-որ բանի եք ուզում հասնել… Պատասխան եք տալու և՛ Դուք,և՛ Ձեր հովանավորյալը օրենքի և ուսանողության առաջ, որ ՔԱՆԴՈՒՄ եք Շիրակի պետական համալսարանը:

Ի դեպ, չգիտես ինչո՞ւ լռեցիք պարոն Մինասյանին նվիրաբերած ապօրինի լիցենզիաների, ռեկտորի և նրա շրջապատի աստղաբաշխական աշխատավարձների և թանկարժեք շինարարությունների մասին:

Հ.Գ. Շատ զզվելի է, երբ նախարարը որևէ ԲՈՒՀ-ի ռեկտորին պաշտպանելու համար փորձում է սևացնել նախկինին… Հետաքրքիր է, ինչի՞ դիմաց եք դա անում:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից