«Հրապարակ». Սիսիանի ՀՀԿ-ական քաղաքապետը դրսից գողականնե՞ր է բերել ԲՀԿ-ական թեկնածուի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 5-ի ընտրություններից հաշված օրեր առաջ Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանի ինքնաբացարկի դիմումը, ըստ տեղեկությունների, լուրջ հիմքեր է ունեցել։ Սիսիանի վերընտրված քաղաքապետ և ՀՀԿ-ի թեկնածու Արթուր Սարգսյանը դրսից գողականների է հրավիրել և Համբարձումյանին ստիպել դուրս գալ պայքարից։
Ի դեպ, Արտաշատում էլ, որտեղ ընդամենը 25 տոկոս մասնակցություն է գրանցվել, պարզվում է՝ մարդիկ քվեաթերթիկներում նշել են Արգամ Աբրահամյանի անունը։ Պաշտոնապես 77 անվավեր քվեաթերթիկ է գրանցվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում