Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներ
Տեսանյութ

Էս խրենը թող գյուղնախարարն ու վարչապետն ուտեն-զխկտվեն. փողոցային առևտրական (տեսանյութ)

Փողոցային առևտրի խնդիրն առևույթ է թվում լուծված. իրականում այս հարցը շարունակում է մնալ օրակարգում:

Սա, իհարկե, կարելի էր ակնկալել, քանի որ փողոցային առևտուրը վերացնելուց առաջ, սովորաբար, նախ պետք է լուծել այդ առևտրով զբաղվողների հարցը: Սակայն քաղաքապետ Մարգարյանին ամենևին էլ չի մտահոգել այդ մարդկանց խնդիրը. կարևորը, որ իր ղեկավարած քաղաքն առերևույթ գեղեցիկ ու աչք շոյող լինի:

Այլ կերպ ասած՝ այն, որ մաքրված փողոցներն իսկապես աչք են շոյում, միանշանակ է, սակայն քաղաքագլխի կողմից հաշվի չի առնվել, որ գոյություն ունի նաև սոցիալական խնդիր: Ապահովված քաղաքապետը հազիվ թե կարողանա հասկանալ, որ իրենց այգում մի երկու տանձ, խնձոր կամ էլ, օրինակ, ծովաբողկ (ժախուկ, խրեն) աճեցնողները չեն կարող դրանց կրկնակի գինը վճարել ու կանգնել ոչ թե փողոցում, այլ իր կողմից ստեղծված քաղաքակիրթ կոչվող վայրերում:

NEWSPRESS.am-ի թղթակիցը պատահականորեն ականատես եղավ միջադեպի, երբ ոստիկանները հավաքում էին փողոցային առևտրով զբաղվող տղամարդու փոքրիկ տոպրակները, որոնցից յուրաքանչյուրի մեջ մի քանի ծովաբողկ կար, մի քանի սերկևիլ ու երկու կապ ավելուկ:

Ոստիկաններն, ինչ խոսք, «վերևներից» իրենց հրամայվածն էին կատարում, սակայն մարդկային գործոնն այդ պահին բացակայում էր, հատկապես երբ տեսանք, որ մի քանի քայլ նրանից այն կողմ դարձյալ փողոցային առևտրով զբաղվողներ կային, սակայն, ինչպես մեզ ասացին, ոստիկանների հետ նրանք իրենց հարցերը լուծել էին: Թե ինչ ճանապարհով՝ իրենց է հայտնի:

Իսկ մեր «հերոսը» նկատեց, որ որտեղ էլ եղել է, «օրգանի աշխատողները մարդ են կերել» ու նեղացրել իրեն:

«Ի՞նչ է, ես իրավունք չունե՞մ իմ այգում աճեցրած մի էս երկու խրենը կանգնեմ, վաճառեմ»,-վրդովված ասած տղամարդը, ով մի քիչ գինովցած էր, և հենց այդ հանգամանքն էլ շահարկում էին ոստիկանները:

«Էս ի՞նչ խուլիգանություն ա, սա օրե՞նք ա»,-ասաց վրդովված տղամարդն ու ավելացրեց,-«Էս խրենը թող գյուղնախարարն ու վարչապետն ուտեն -զխկտվեն»:

Թեև չի բացառվում նաև, որ նա մի բաժակ «կոնծել» էր զուտ այն պատճառով, որ այսօր դատարկաձեռն է գնալու տուն:

Հարկ է նկատել նաև, որ մինչ մեր նկարահանումները, տարածքում մի քանի «բերետավորներ» կային, ովքեր էլ հենց փորձում էին իրականացնել քաղաքապետի որոշումն ու իրենց վերադասի հրահանգը, սակայն մեր տեսախցիկի երևալու հետ՝ նրանք անհետացան:

Սա էլ մեր տեսախցիկի «կախարդական զորության» արդյունքը: