Գորիսի նախկին քաղաքապետը 56 ձայն է ստացել. 26-ամյա Առուշանյանը ջախջախիչ հաղթանակ է տարել
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է ՀՀԿ-ի թեկնածու, 26-ամյա Առուշ Առուշանյանը:
Նշենք, որ այս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 22 148 է: Ընտրություններին մասնակցել է նրանցից 13 163-ը:
Առուշանյանի օգտին քվեարկել է 12 945 ընտրող: Սա ջախջախիչ հաղթանակ է ՀՀԿ-ի թեկնածուի համար նաև այն առումով, որ նրա միակ մրցակից, նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն ստացել է ընդամենը 56 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 162: