«Ժամանակ». «Վեոլիա ջուր» ընկերության խոսնակը վստահ է՝ ջրի սակագնի թանկացման հայտը չի կարող չբավարարվել
«Ժամանակ» թերթը գրում է.
««Վեոլիա ջուր» ընկերությունը սակագնի բարձրացման բոլոր հիմնավորումները ուղարկել է ՀԾԿՀ։
Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է. «6 դրամ, անկախ ամեն ինչից, պետք է բարձրանա։ Դրան գումարած սակագնի վրա ազդում են երեք գործոն՝ սղաճը, էլեկտրաէներգիայի սակագինը և մեր կողմից վաճառված ջրի ծավալները։ Մենք Հայաստանում գործող մեթոդաբանությամբ հաշվարկել ենք և 14 թիվն ենք ստացել։ Կարող է՝ մենք սխալվել ենք։ Հանձնաժողովը կհաշվարկի և իր դիրքորոշումը կհայտնի։ Մեզնից հասնում է հայտը ներկայացնել՝ ներկայացրել ենք։ Եթե սխալ ենք՝ կճշգրտեն։ Հայտը չի կարող չբավարարել։ Մենք հո շուկայում չենք, որ հարցնենք՝ համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Կարգ կա, մեթոդաբանություն կա»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում