«ՉԻ». Սնանկացման ուղտը չոքել է Արման Սահակյանի դռանը. նա վաճառքի է հանել նաև «Կրպակ»-ները
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը «Պրես Ստենդ» ընկերության գործունեությունը ձախողելուց հետո անցել է իր մյուս բիզնեսների վաճառքին։
ՉԻ աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը վաճառքի է հանել նաև «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։
Նշենք, որ ոչ վաղ անցյալում պատգամավորը գնել էր սնանկացած «Սթար» սուպերմարկետների ցանցը և փոխելով անվանումը՝ դրանց տեղում հիմնել էր «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։
Փաստորեն, պատգամավորի բախտը չէր բերել, սնանկացման ուղտը չոքել է նաև նրա դռանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում