Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներ
Մամուլ

«Իրատես». «Կոլցո» Վիգեն Սարգսյանի շուրջը. «կոնկուրենտ ֆիրման» ոտքի է կանգնել

«Իրատես» թերթը գրում է.

«Ինչ-որ բան չստացվեց հենց էն գլխից. Լավրովը կանխեց ԱԳ նախարարի պաշտոնից Էդվարդ Նալբանդյանի «հեռացումը», Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական մաստեր-կլաս տված, դիվանագիտական լեզվին ու «նանո» նրբություններին տիրապետող Վիգեն Սարգսյանը, որ պետք է ղեկավարեր արտաքին գերատեսչությունը, «գնաց» ղեկավարելու ուժային կառույցներից ամենաուժայինը: Չնայած վատ ընտրություն չէր: Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքացիական է, կայացած կառույցը գնում էր լրջագույն ռեֆորմների` տարածաշրջանային մարտահրավերներին ընդառաջ, և «կոլցոն» Վիգեն Սարգսյանի շուրջը հասունացավ առաջին հերթին հենց այդ պատճառով: Այդ հետո այն վերածվեց ներքաղաքական գլամուրի:

ա) «Պատիվ ունեմ», «Ես եմ», պաշտպանության նոր դոկտրին-օրենք, խնդիրների նորովի շարադրում… կարճ ու կոշտ ձևակերպած` ազգ-բանակի «հիմնարկեք», որի հատակում մի շարք առաջադեմ երկրների, առաջին հերթին` իր կենսունակությամբ բարդ իրավիճակներ հաղթահարած իսրայելական մոդել-փորձի կիրառումը բավականին լուրջ հայտ էր: Զուգահեռաբար` վերջին շրջանում արցախյան սահմանի տեխնիկական վերազինումն էր, սպասվող ԵՄ համաձայնագրով եվրաընտանիքի 28 երկրների կողմից Արցախի ինքնորոշման փաստի (տարածքային ամբողջականության էլ) սպասվող ճանաչում-ամրագրումը, Վիգեն Սարգսյանի ազատ մտածողությունը, կոռումպացված չլինելու հանգամանքը, ինչպես նաև այդ ամենն իր կյանքի խնդիր դարձնելու «մաներան». այս ամենը կարո՞ղ էր անհանգստություններ չառաջացնել գեոքաղաքական խաղացողների մոտ: Չէր կարող: Զի Հայաստանը, որն առանց այն էլ ունի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, փորձում է նոր նիշ «ստանձնել»: «Կռիվն» սկսվել էր այդտեղից, այլ «ֆրագմենտների» արտածումն արդեն տեխնիկայի հարց էր:

բ) Տեխնիկան «կիրառվեց» ոչ այնքան կասկածելի անցյալով, ատամնաբույժ-«վիրավոր» տիկնոջ, որքան առավելաբար հայոց խորհրդարանական ընդդիմության ձեռքերով. հետաքրքիր «բլիժնի բոյ» տեղի ունեցավ պաշտպանության նախարարի և «Ելք» դաշինքի միջև: Եզակի անգամ խորհրդարանի ամբիոնից ընդդիմության` «Ելքի» հետ խոսվեց իր լեզվով ու մաներայով։ Այնպես, ինչպես վարվեց «Ելքի» հետ Վիգեն Սարգսյանը, ոչ ոք չէր վարվել, ինչը չէր կարող ներվել: Հազար ու մի պատճառով: «Ելքը» պատրաստվում է ղեկավարելու ոչ միայն ընդդիմությունը, այլև ապագա փողոցային պայքարը, ուստի ցանկացած գնով չպետք է թույլ տալ որևէ մեկին` դիպչել իր «ինքնագիտակցությանը». մանավանդ որ Նիկոլը, ասում են, վարչապետի իր թեկնածուն ունի և պատրաստ է նրա հետ կոալիցիայի մեջ մտնելու: Չմոռանանք նաև, որ Նիկոլը բավականաչափ մտերիմ է Բաբկեն Արարքցյանի հետ, որն էլ իր հերթին է «պատերազմ» հայտարարել զինապարտության մասին օրենքին ու իր նախկին օգնականին:

գ) Այս «կետում» են Սեյրան Օհանյանը և յուր տիկինը: Կամ` հակառակը: Որպես հավերժ «վիրավորյալներ»: Չարժե ծանրանալ` գլամուր կնոջ ծավալած ենթագիտակցա-ֆրոյդիստա-բերանախոռոչա-փորագիտական «դիսկուրսի» վրա, որի «վրա» էլ իր խրախճանքն է տոնում «աբիժնիկ» լյումպենը, պարզապես մի պահ նայենք բանակի նախկին պատասխանատու Սեյրան Օհանյանի աչքերի մեջ ու հարցնենք` ինքն իր հետ համերա՞շխ Է, հարգու՞մ է ինքն իրեն, հանգի՞ստ է քնում գիշերները, ու անցնենք առաջ:

դ) Այո, «կոլցոն» Վիգեն Սարգսյանի շուրջը սեղմվում է նաև թիմակիցների կողմից: Չէ, չենք ասում` առաջին հերթին Էդվարդ Նալբանդյանի. վերջինս գուցեև ցանկություն ունի, սակայն ռեսուրս` երբեք: Իրեն տրված է ներքին հրճվանքի հնարավորությունը:

Ոտքի վրա է նաև «կոնկուրենտ ֆիրման», և ասել` ում պոչն ում տակ է, շատ դժվար կլինի: Ի վերջո, Վիգեն Սարգսյանը համարվում է անվտանգության խարիսխներ հյուսող Սերժ Սարգսյանի «հենասյուներից» մեկը, թուլացնել նրան, նշանակում է թուլացնել Սերժ Սարգսյանին, իսկ այդ հարցում շահառուներն անսահման շատ են ու նաև նենգ:

ե) Ի դեպ, այս ամենում կա նաև հոգեւոր կողմ. Վիգեն Սարգսյանը սկսեց այնտեղից, որտեղ ավարտեց Սեյրան Օհանյանը` Հանրապետության հրապարակում, որտեղ Անկախության 25-ամյակի օրը տիեզերքը «պատռվեց» Հայոց բանակի «Հայր մերով»։ Այո, խաղի կողմ է նաև… տիեզերքը, նման աղոթքները հենց այնպես չեն հնչում, նրանց վիբրացիան անչափ հզոր է ու պետք է անպայմանորեն հակավիբրացիա առաջացներ: Կարծում ենք` Վիգեն Սարգսյանը կարո՛ղ է այդ հակավիբրացիաները հաղթահարել:
Զի ամեն մարդու բեռ իր ուսի չափով է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում