Ֆաշիստները շղթայակապ հրեաների կոշիկները հանում էին ու գնդակահարում․ «Կոշիկներ Դանուբի ափին» հուշարձանը (ֆոտո)
«Կոշիկներ Դանուբի ափին» հուշարձանը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Այն նվիրված է Հոլոքոստի զոհերի հիշատակին։
Հուշարձանը կառուցվել է Բուդապեշտում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասսայական գնդակահարությունների պատճառով զոհված հրեաներին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այդ գնդակահարությունն իրականացվել է հունգարական ֆաշիստական «Խաչված նետեր» կուսակցության կողմից 1944-1945 թվականների ընթացքում։
Նրանք հրեաներին բերել են բեռնատար մեքենաներով, ապա շղթայել 50-60 հրեա միաժամանակ և հրամայել են հանել կոշիկները։ Փամփուշտները խնայելու նպատակով գնդակահարել են միայն առաջինին՝ վերջինս էլ ընկնելով գետը իր հետ տարել է մյուսներին։ Դանուբի ափին մնացած կոշիկները հանվել են վաճառքի կամ օգտագործվել են ֆաշիստների կարիքների համար։ Գնդակահարվողների թիվը հասնում էր հազարների, բայց այսօր չկա հստակ թիվ, քանի որ մահացածների մարմինները լցվել են Դանուբ գետը։
Չուգունից ձուլված այս քանդակների կոմպոզիցիան բաղկացած է 20 զույգից։ Տարիների ընթացքում որոշ մասը գողացվել է, մինչև 2014 թվականը մնացել է 53 զույգ՝ տղամարդու, կանացի և մանկական կոշիկներ։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 16-ին՝ Հոլոքոստի զոհերի միջազգային օրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի 60-ամյա տարելիցին ընդառաջ։ Ամեն տարի ծաղիկներ են բերվում և բազմաթիվ մոմեր են վառվում Դանուբ գետի երկայնքով։

