Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներ
Արխիվ

Մի′ զայրացրեք Ռուզան Խաչատրյանին. ի՞նչ կլինի հակառակ դեպքում 

Վերջին օրերին թեժացել է Վիգեն Սարգսյան-Ռուզաննա Խաչատրյան-բանակ եռամարտը, որը երևի թե ինչ-որ ժամանակ պետք է ի հայտ գար: Չէր կարող պատահել, որ բանակում զենքի համն ու հոտը չճաշակած գործիչը դառնար ՀՀ պաշտպանության նախարար: Եթե նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարգում էին նրա մարտական անցյալի և ռազմական հաջողությունների համար և ինչ-որ տեղ աչք էին փակում նրա տիկնոջ թեթևամիտ հնարքներին, ապա Վիգեն Սարգսյանի պարագայում խնդիրն ավելի լուրջ է:

Եթե Վիգեն Սարգսյանը մնար քիչ թե շատ աննկատ իր նախկին պաշտոնին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ապա նման խնդիրները հատկապես սուր չէին դիտվի: Չնայած որ անընդհատ հրապարկվում է այն պաշտոնյաների ցանկը, ովքեր օգտվելով իրենց դիրքից՝ պարզապես խուսափել են ծառայությունից, սակայն լինել Պաշտպանության նախարար և չծառայած լինել, երբ Հայաստանը մեկ ոտքով գտնվում է պատերազմի մեջ՝ սա է խնդիրը:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի տիկնոջը, ապա հասկանալի էր, որ Ս. Օհանյանը պարզապես տարվել էր երիտասարդ կնոջ առավելությունենրով, որը երևի թե անմեղ փաստ էր, և եթե չլիներ տիկնոջ միագույն, միատեսակ և միակերպ լուսանկարվելու մարմաջը, ապա Սեյրան Օհանյանը գրեթե անխոցելի էր ողջ իշխանական էլիտայում: Ռ. Խաչատրյանը ոչ միայն իր լուսանկարներով զայրացնում էր հանրությանը, նաև այդ ջրապտույտի մեջ ներքաշեց ամուսնուն, իսկ թե այդ պատմություններն ի վերջո ինչպես ավարտվեցին՝ հայտնի է:

Այսօր էլ Ռուզան Խաչատրյանն իր գրառումներով փոթորկել է դաշտը. կողմ և դեմ արտահայտվողների պակաս չկա: Թիրախում, ըստ ամենայնի, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է և հատկապես նրա՝ բանակում չծառայելու փաստը:

Նախ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է Ռուզան Խաչատրյանը նման արշավ սկսել Վիգեն Սարգսյանի դեմ. արդեն բավականին ժամանակ է, ինչ Սեյրան Օհանյանն այլևս Պաշտպանության նախարար չէ, և այդ արշավը տիկինը կարող էր սկսել ավելի վաղ՝ հենց սկզբից, հետևություն՝ ինչ-որ մի տեղ թաղված է շան գլուխը:

Զինծառայության վերաբերյալ օրենքի փոփոխությունների շուրջ Ազգային ժողովում խոսում են մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ խուսափել են զինծառայությունից՝ իրենց զինծառայության ժամկետն անցկացնելով ՊՆ-ի լրատվական ծառայությունում, որը հարմարավետ տեղ է խուսափելու բանակում ծառայելուց կամ ընդհանրապես չեն ծառայել՝ օգտվելով հովանավորչությունից:

Իհարկե, պետք է նաև այս կատեգորիայի մարդիկ զգուշանան և իրենց թերությունները հանրայնորեն չցուցադրեն. ժամանակին խուսափել են զինծառայությունից, այսօր խոսում են պարտադիր, նաև կանանց զինծառայության մասին: Գուցե Ռուզան Խաչատրյանն այս առումով ինչ-որ գրառում անի և բանակում չծառայածներից և բանակից «թռածների» վերաբերյալ գրառումներով ևս մեկ անգամ ցնցի չծառայածների շարքերը: Երևի թե՝ արժի:

Որքան էլ զարմանալի է, Ռուզան Խաչատրյանն այն անձն է, ով հրաշալի տեղեկացված է չծառայածների մանիպուլյացիաներից և հարկ եղած դեպքում կհանրայնացնի, երևի թե Ռուզան Խաչատրյանին զայրացնել պետք չէ, հակառակ դեպքում՝ հանրության աչքի առջև ոչ միայն Վիգեն Սարգսյանը, այլև բանակի անունից խոսող, սակայն բանակում մեկ օր չծառայածների սպիտակեղենն անգամ «Արիելը» չի կարող լվանալ-մաքրել:

NEWSPRESS.am