Յուրաքանչյուրն իր ձևով փորձում է նպաստել մարտական դիրքերում ծառայող զինվորներին
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառել.
«Անհնար է նկարագրել այն էնտուզիազմը, որով մեր շատ ընկերներ լծված են «անվտանգության անվադողեր օպերացիային»:
Յուրաքանչյուրն իր ձևով փորձում է նպաստել մարտական դիրքերում ծառայություն կրող զինվորների անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Բառիս բուն իմաստով փողոցներից, «վուլկանիզացիաներից», գործարաններից անվադողերի հավաքում, կուտակում և Արցախ եկող բեռնատարներում տեղավորում. ահռելի աշխատանք, չափազանց մեծ արդյունքով:
Անգնահատելի աշխատանքին միացել են նաև մի շարք ընկերություններ՝ «Գրանդ քենդին», «Մեծ անիվը», «Սպայկան» և ուրիշներ:
«Օպերացիային» մշտապես աջակցում է նաև Ստեփանավանի քաղաքապետը»: