Ավտովթար, ապա դանակահարություն՝ Երևանում. երեք մարդ հիվանդանոցում է. Shamshyan.com (լուսանկարներ)
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ թիվ 25 հասցեի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 MZ 615 համարանիշի և առանց համարանիշի մոտոցիկլը, որից հետո էլ մոտոցիկլը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 GC 069 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախումից հետո մոտոցիկլից գետնին ընկած 2 հոգուց մեկն իրենց մոտոցիկլին բախված Opel-ի վարորդին դանակահարել է: 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում