ՌԴ-ից զենքի նոր խմբաքանակ է ձեռք բերվում. ՀՀ-ի համար անվտանգության և պաշտպանության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է
«Այս պահին Ռուսասատանի հետ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունները շահեկան են Հայաստանի համար»:
ՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ-ՀՀ ռազմական համագործակցությանը: Նրա խոսքով, չկա որևէ այլ երկիր, որը նման արտոնյալ պայմաններով կարող է Հայաստանին տրամադրել ներքին գներով նման որակյալ զենք և ռազմական տեխնիկա:
«Մինչև տարեվերջ արտոնյալ վարկով Ռուսաստանից ներքին գներով զենքի նոր խմբաքանակ ձեռք բերելու քայլը խոսում է այն մասին, որ Հայաստանի համար անվտանգության և պաշտպանության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է»,- նշեց Շարմազանովը: