Աբրահամ Խաշմանյանը որակազրկվեց 10 խաղով, «Ալաշկերտը» տուգանվել է 200 հզր. դրամով
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Կարգապահական կոմիտեն սույն թվականի հոկտեմբերի 29-ին կայացած «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղից հետո տեղի ունեցած միջադեպի մասին որոշել է.
- «Շիրակ» թիմի ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանին (N 559) մրցակցի մարզչին հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` որակազրկել 5 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150.000 դրամ:
- «Շիրակ» թիմին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` մեկ խաղ անցկացնել առանց հանդիսատեսի, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել
150000 դրամ: - «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին անվայել պահվածքի (3-րդ դեպք) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` որակազրկել 10 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 200000 դրամ: