Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար
Մամուլ

«Իրատես». «Կոլցո» Կարեն Կարապետյանի շուրջը

«Իրատես» թերթը գրում է.

«Օղակը վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջը վաղուց է սեղմվում: Պատճառները շատ են, շահառուները` նույնպես: Հարցադրումն էլ միակն է` այդ նա՞ է, որի «քուղերը» պետք է «կապվեն» 2018-ին, որպես վարչապետ, թե՞ մեկ ուրիշին պետք է սպասել: Հարցնում են` ՀՀԿ-ում: Նաև` ԲՀԿ-ում: Այդ թվում և` ՀՅԴ-ում: Արձանագրենք` նշված կուսակցությունները սպասում են «մեկ ուրիշին»: Այնուհանդերձ, Կարեն Կարապետյանի շուրջն առկա օղակն ամենևին էլ միատարր չէ, բաղկացած է տարբեր, խիստ օբյեկտիվ, ինչպես նաև սուբյեկտիվ «հյուսվածքներից»:

ա) Երեկ խորհրդարան ներկայացվեց 2018-ի, այն է` Կարեն Կարապետյանի «վարչապետության» բյուջեն: Վեկտորները, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, խիստ ակնհայտ դրսևորվեցին` այդպիսի բյուջեով չեն մտնում «սովնարկոմ»` 2018: Ինչն էլ ոչ միայն գործող վարչապետի «մեղքն» ու պատասխանատվությունն է, այլև հազար օբյեկտիվ պատճառ ունի, բայց քանի որ «գիլիոտինի» սեղանին այս պահին բյուջեն դրված է այդ վարչապետի ձեռամբ, օղակը սեղմվելու է անգամ առանց որևէ մեկի, այդ թվում` ԲՀԿ-ի և այլոց օգնության: Եվ խնդիրը, որ դրված է քաղաքական դերակատարների առջև` ցուցանել Կարեն Կարապետյանի «վատը», խիստ սահուն, ինքն իրեն կստացվի. նախ` բյուջեի հանձնաժողովային քննարկումների, ապա և` «պլենար» նիստի ընթացքում:

բ) Կառավարության, Կարեն Կարապետյանի շուրջը հյուսվող օղակի հաջորդ օբյեկտիվ շղթան ներդրումների խոստացված ծավալի չապահովումն է: Վարչապետը ժամանակին անզգուշություն «ունեցավ» ոչ միայն արտաբերելու, որ տնտեսությունը շատ ծանր վիճակում է (ինչը նրան չներվեց որևէ մակարդակում, բայց առաջին հերթին քաղաքական, որովհետև Հայաստանում ընդունված չէ, որ նույն թիմին պատկանող վարչապետ-իրավահաջորդը իր բեմելին զուգահեռ, նման միտք հնչեցնի), այլև, որ Հայաստանում սպասվում է 850 միլիոն դոլարի ներդրում: Ինչը չկա:

գ) Ի դեպ, եղած ներդրումների մասին էլ կա՛մ Սերժ Սարգսյանն է հայտարարում, ասենք` Ջերմուկի 21 միլիոնի մասով, կա՛մ էլ այդ ներդրումների մասին հուշագիրը ստորագրվում է այնպիսի մի օր, որ հաստատապես «օգտավետ» չէ Կարեն Կարապետյանի «ապագայի» համար (նկատի ունենք ԵԱՏՄ վարչապետների նիստի օրը էներգետիկայի նախարարությունում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի «քավորությամբ» ստորագրված 190 մլն-ի փաստաթուղթը):

դ) Այո, օղակը Կարեն Կարապետյանի շուրջը սեղմվեց նաև Մեդվեդևի այցի օրերին: ՈՒզում էին լավ, ստացվեց, ինչպես միշտ. Մեդվեդևը` յուր Միլլերի հետ, փաստացի, պետք է «յուղ ածեր» վարչապետի «քուղերի» վրա, ցուցաներ, որ սույն «քուղերը» պատվիրված են Ռուսաստանում և անհրաժեշտ պահին, եթե պետք լինի, Ռուսաստանը դրանք «կկապի»: ԵԱՏՄ-ականներ Ղրղզստանի և Ղազախստանի տարընթերցմանը միացած ՀՀ արտահանման թվերը տեղ չթողեցին, որ Հայաստանում անցկացված նիստը քչից-շատից «պոզիտիվի մեջ» լիներ: Հետո էլ պետք է արձանագրել, որ Դմիտրի Անատոլևիչի ոտքը առանձնապես «խերով» չէ. նախորդ այցին էլ նա «խինդ» չբերեց Հովիկ Աբրահամյանի համար, և նրա այցից հետո Հովիկ Արգամիչը պաշտոնին հրաժեշտ տվեց:

ե) Կարեն Կարապետյանի շուրջ օղակը սեղմվում է նաև իր շրջապատի մասով: Խոսակցությունները, որ տրանսպորտի և կապի նախարարն ինչ-ինչ չարաշահումներ է թույլ տվել, կարող ենք կարծել, շատ ավելի հոգեբանական, քան տնտեսական «ալիք» է: Ձգենք պաուզան, արձանագրելու` գործող վարչապետի շուրջը հյուսվող օղակը քաղաքականապես բավականին գրագետ է, որովհետև կառուցված է նախ և առաջ հոգեբանական, ենթագիտակցական գործոնի վրա, որը ժամանակակից աշխարհում շատ լավ է աշխատում, էլ ու՜ր մնաց` զգայարանների ավելցուկից խեղդվող Հայաստանում: Ի դեպ, նկատենք, այսօրվա Կարապետյանը նախկին ընտրությունների «մաչոն» չէ. չէ, նա էլի համակրելի, գեղեցիկ է, սակայն էներգետիկա չկա այլևս, այս ամիսների ընթացքում նա դարձավ հայաստանցիների նման հոգնած, անկյանք, զի հաշվարկը` նրան «հոգնեցնելու», անթերի էր. նախ, Կարեն Կարապետյանին թվաց, թե ընտրությունների ընթացքում այդ ինքն է մտածում, ոչ թե «իրեն են մտածում», և որպես էլեգանտ «մաչո», հետո էլ այնքան հոգս թափեցին գլխին, որ դրանց տարափին որևէ նորմալ-բանական էակ չէր դիմանա:

Էլ չենք ասում, որ նա իր ենթագիտակցական «ինֆրաստրուկտուրայով» «միայնակ գայլ» է. նրան ոչ միայն թույլ չտվեցին քաղաքականությամբ զբաղվել, ինչն էլ եղավ, կա ու կլինի նրա «գերագույն այիբը», քանզի որքան էլ պնդեն, որ վարչապետը տնտեսական ֆունկցիա է, վարչապետը, այն էլ` Հայաստանի նման երկրում, այն էլ` փոփոխված սահմանադրության ֆոնին, այն էլ` 2018-ի վարչապետը, նախ և առաջ քաղաքականություն է։

Այդ նա չցանկացավ «ապացուցել», որ քաղաքականության «քուղերն» էլ են իրենը, էլ չենք ասում` դա շատ լավ հասկանալով, խաղի մոդերատորները նրան ասացին` քուղերդ ավելի հարմար են քո շուրջը «օղակ» հյուսելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում