Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին սիրիական Ռաքքա քաղաքն «ավերելու» մեջ
Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին սիրիական Ռաքքա քաղաքն «ավերելու» մեջ: Բանն այն է, որ ամերիկյան և կոալիցիոն ուժերը քաղաքն իսլամիստ գրոհայիններից ազատելու համար գնդակոծության էին ենթարկել, ինչը մեծ ավերածությունների է հանգեցրել: Վաշինգտոնը, Փարիզն ու Բեռլինը շտապել են հայտարարել, որ պատրաստ են միլիոնավոր դոլարներ և եվրոներ հատկացնել՝ քաղաքի վերականգնման համար: Այնինչ ռուսական կողմը պնդում է, որ այդ կերպ նրանք փորձում են ծածկել «բոլոր բարբարոսությունները, որոնք արել են Ռաքքայում»: Այդ մասին հայտնում է BBC լրատվական գործակալությունը:
Սիրիական ուժերն էլ պնդում են, որ առնվազն 1800 խաղաղ բնակիչ է զոհվել ամերիկյան օդուժի գնդակոծություններից: Մինչդեռ կոալիցիոն ուժերը պնդում են, որ նրանք ամեն ինչ արել են՝ նվազագույնի հասցնելու խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների թիվը: