Ամուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջ
Հասարակություն

Մեկ օր՝ «Հայ մեծերի» հետ. շրջիկ բաց դաս՝ Երևանում (լուսանկարներ)

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցչուհի Շողիկ Աբրահամյանը կազմակերպել էր շրջիկ բաց դաս՝ 4-րդ դասարանցիների մասնակցությամբ:

Հայ մեծանուն ստեղծագործողներին նվիրված բացօթյա դասը մեկնարկեց Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բակից, ուր գտնվում են Սպենդիարյանի, Հովհաննես Թումանյանի և Արամ Խաչատրյանի հուշարձանները:

Փոքրիկ էքսկուրս կատարելով հայ գիր ու գրականության անցած ճանապարհով՝ աշակերտները Շողիկ Աբրահամյանի ուղեկցությամբ մոտեցան Հովհ. Թումանյանի հուշարձանին: Նրանք համառոտ ներկայացրին Թումանյանի կենսագրությունն ու գրողի ստեղծագործություններից տողեր արտասանեցին: Երեխաները նաև ծաղիկներ խոնարհեցին Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանին:

Հաջորդ նպատակակետն Արամ Խաչատրյանի հուշարձանն էր: Այստեղ ևս աշակերտներին ներկայացվեց մեծ ստեղծագործողի, համաշխարհային դասական որակավորված երգահանի կենսագրությունը և դարձյալ ծաղիկներ զետեղեցին նրա քարակերտ արձանին:

Օպերայի մոտից չորրորդցիներն իրենց ծնողների և ուսուցչուհու ուղեկցությամբ շարժվեցին դեպի Մարտիրոս Սարյանի հուշարձան, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Աշակերտներից մի քանիսը փոքրիկ պատառիկներ ներկայացրին գեղանկարչի կենսագրությունից և թվարկեցին նրա գործերը, որոնց մեծ մասը գտնվում է թանգարաններում և պատկերասրահներում:

Ծաղիկներ խոնարհելով վարպետի հուշարձանին՝ աշակերտներն այժմ էլ շարժվեցին դեպի Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմանյանի արձան, որը գտնվում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմաց՝ ֆրանսիական պուրակում: Երեխաները ներկայացնելով Կոմիտասի կենսագրությունը՝ կատարեցին նաև նրա ստեղծագործություններից «Կաքավիկը», որի խոսքերի հեղինակն է Հովհ. Թումանյանը:

Այնուհետև երեխաները եղան նաև ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանի մոտ:

Բացօթյա դասի վերջնակետը հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի հուշարձանն էր: Լինելով Երևան քաղաքի ճարտարապետի արձանի մոտ՝ երեխաներն ամփոփեցին իրենց շրջիկ դասը՝ հաճելի տպավորություններով:

Ճանաչողական և ուսումնական բացօթյա դասի հիշողություններն աշակերտները հավերժացրին լուսանկարներով:

Բոլորի համար սպասված ու հագեցած օրվա ավարտին ծնողները ևս լուսանկարվեցին ուսուցչուհու հետ՝ Թամանյանի արձանի մոտ:

opera 1

opera

opera 2tumanyan erexeqtumanyan

hovhannes tumanyanaram xacjhatryan 2Aram xachatryan 1aram xachatryan 2

aram xachatryan xumbtxaner

saryansayran saryan 2 saryan 3 saryan 4 saryan xumbangel

saryan 1komitas erexeqviliamsaroyannnnnnnnnnnnnn tamanyanmenq