«Ժողովուրդ». Հարց, որ պատասխան չի ստանում. ովքե՞ր էին Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության տասնութերորդ տարելիցը: Ոճրագործություն, որի հետևանքներն առ այսօր չեն հաղթահարվել, և որի վերքերը չեն սպիացել: Ոճրագործություն, որը տասնյակ տարիներով ետ գցեց Հայաստանի զարգացումը՝ նպաստելով երկրում բռնատիրության հաստատմանը: Եվ այսօր՝ 1999-ի սահմռկեցուցիչ դեպքերից տասնութ տարի անց, դեռևս հնչում է նույն արդիական հարցը: Հնչում և պատասխան չի ստանում. ովքե՞ր էին կանգնած հոկտեմբերի 27-ի ոճրագործության թիկունքում, ովքե՞ր էին պատվիրատուները, ևինչո՞ւ խորհրդարանում գնդակահարվեց իշխանական էլիտան»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: