Ինչի՞, Մարուքյանը վերին արտի ցորենն ա՞. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)
Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արձագանքեց այն բոլոր հակասական քննարկումներին և հարցերին, որոնք մասնավորապես հնչեցրել էին «Ելք» խմբակցության պատգամավորները:
Նա նկատեց, որ եթե ընդդիմադիր խմաբկցությունն ունի նման աշխարհընկալում, ապա փառք է տալիս Աստծուն, որ նրանք փոքրամասնություն են: Արձագանքելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներին՝ Վիգեն Սարգսյանը ցավով նկատեց, որ մարուքյանտ ներկա չէ նիստին, քանի որ ինքը պատրաստվում էր մի շարք հարցեր ուղղել նրան՝ թեմայի շուրջ:
«Կուզեի հարցնեմ Մարուքյանին, ինքը հետաքրքրվե՞լ է իր գործընկերներից, իրենք կանֆո՞րտ են, որ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքից… ոնց ա եղել, որ նա սովորելուն զուգահեռ՝ ծառայել է բանակում: Այդ ժամանակ հեռահար արտոնություն չկար, էտ ինչ թաքուն պայմանավորվածություն է եղել, կամ ինչի է իրեն թվում, որ ինքը կարող էր անել, իսկ այս ուսանողները չեն կարող, ինչի՞, ինքը վերին արտին ցորենն ա՞ »,-նշեց նախարարը: